Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Այսպիսով կուսակցությունները հանդես կգան «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ։ Որոնք ենք միավորման պատճառները, ինչու որոշեցին միասնական ճակատով գնալ ընտրությունների։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: