Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և վարչապետ Ժան Կոստեկսը մի շարք կարանտինային սահմանափակումների վերացման առթիվ սրճարան են այցելել, որը մոտ է Ելիսեյան պալատին:
«Մենք այստեղ ենք: Սրճարաններ, թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ… Եկեք վերադարձնենք այն, ինչ մեր առօրյա կյանքի մասն է կազմում»,- գրել է Մակրոնը՝ թվիթերյան իր էջում և կից հոլովակ տեղադրել:
Տեսագրությունից երևում է, որ նախագահն ու վարչապետը սուրճ են պատվիրել: Նրանք նաև զրուցել են մատուցողի հետ, որը նրանց սպասարկելու համար մոտեցել էր դիմակով:
Nous y sommes !
Terrasses, musées, cinémas, théâtres… Retrouvons ce qui fait notre art de vivre. Dans le respect des gestes barrières. pic.twitter.com/UXfOKur9D0— Emmanuel Macron (@EmmanuelMacron) May 19, 2021