Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացավ երկու հանդիպում:
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Արարատ»-ի հետ: Արարատյան դերբին ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արարատ»-ից Մաքսիմ Զադերակայի գոլին «Արարատ-Արմենիա»-ից պատասխանեց Ալեքսանդր Կարապետյանը:
Օրվա մյուս խաղում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Ալաշկերտ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով: «Վան»-ից աչքի ընկան Ուիլֆրեդ Կուասի Էզան (դուբլ) և Վահագն Այվազյանը, իսկ «Ալաշկերտ»-ից` Վանգու Գոմեն: