«Ով վերահսկում է Զանգեզուրի Միջանցքը՝ կարող է ուժ պրոյեկտել Անատոլիայի թուրքական ազդեցության գոտում, Կովկասի ռուսական ազդեցության գոտում և անմիջականորեն պարսկական հիմնական տարածքներում…» Սա Սթրաթֆորի՝ աշխարհի ամենաազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկի անդրադարձն է Զանգեզուրի միջանցքի գեոպոլիտիկ կարևորությանը դեռ 2012թ։ Գևոպոլիտիկ այս վերձևովարումներում տարածաշրջանային նոր անվտանգային համակարգ է կառուցվում, քանի որ հինը փլուզվել է և այստսղ կարևոր է հասկանալ գլխավոր խաղացողների շահերը և նպատակը, որպեսզի կարողանալ գոնե ջրի երեսին մնալ այս բարդ հետպատերազմական իրավիճակում։ Սյունիքը գեոպոլիտիկ գորդյան հանգույցի կենտրոնում է։ Որ ուժերն են հյուսել այդ հանգույցը և ինչ նպատակով թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի հետ։