Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկվան, Բաքուն ու Մինսկը մեզ ցույց են տալիս մեր տեղը. Ռուսաստանի նման «դաշնակից» ունենալով՝ մեզ թշնամի պետք չէ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 18-ին քննարկել են Սյունիքի մարզում իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։

«Ցանկանում եմ ասել, որ երեկ մենք արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների աշխատանքը։ Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վիճակը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քննարկումների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ։

«Կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման, սահմանագծման աշխատանքներում»,- նշել է նա։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որն էլ կլուծի սահմանային հարցերը:

Քաղաքագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ միանշանակ է, որ ռուսական կողմը իր այս առաջարկությամբ ձայնակցում է  Ադրբեջանին և պարզ լեզվով ասած «նոր կռիվ գցում» տարածաշրջանում.«Մեծ խելք չպետք է ունենալ՝ հասկանալու համար, որ քանի դեռ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունները կատարված չեն ու կատարվելու միտում չի երևում, Ռուսաստանն այդ առաջարկությամբ զրոյական գումարով խաղի տրամաբանությամբ նոր գործընթաց է հրահրում՝ այս ամենը փաթեթավորելով իբր բարի կամքի դրսևորում։ Հայկական կողմ գցած այս գնդակը պետք է վերադարձվի ռուսական կողմ և ոչ թե մերժելով, այլ ասելով հետևյալը. այդ գործընթացը կարող է սկսվել  ոչ  միայն Արմեն Գրիգորյանի ասած՝  ադրբեջանական զորքերի դուրսբերումից հետո, այլ այն բանից հետո, երբ զորքերը դուրս կբերվեն, ինչպես նաև նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի համատեղ հայտարարություններով սահմանված պարտավորություններն ամբողջապես կկատարվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այդ միջնորդությունը Ռուսաստանը չպետք է միայնակ իրագործի.«Այդ միջնորդությանը պետք է լիարժեք մասնակցեն նաև Միացյալ Նահանգները և Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, նաև՝ ԵԱՀԿ-ն, որովհետև մեր տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները սպառնալիք են նաև եվրոպական անվտանգությանը։ Սա է հայկական դիվանագիտության անելիքը՝ ընդ որում հրատապ կարգով»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք սա փորձ չէր նաև հակադարձելու, ինչ-որ տեղ նաև վիժեցնելու այս հարցի շուրջ Ֆրանսիա-ԱՄՆ և նաև Իրանի մոտեցումները, Մեհրաբյանն արձագանեց.«Ռուսաստանը միանշանակորեն այս անպարկեշտ առաջարկությամբ  բռնում է Ադրբեջանի կողմից՝ ձայնակցելով իր դիրքորոշմամբ, այսպես ասած «դուռոչկա» է միացնում, ինչպես ռուսները կասեին և դրանով փորձում չեզոքացնել հայկական օրինական շահերին համահունչ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Իրանի դիրքորոշումները։ Սա այլևս մակերեսն է ու թափանցիկ։ Ընդհանրապես մենք պետք է խոստովանենք, որ վերջին 30 տարվա մեր բոլոր պատկերացումները անվտանգության, երաշխիքների մասին կրում են զուտ բանահյուսական, դիցաբանական բնույթ ու այսօր փուլ են գալիս մեր գլխին։ Մեզ պետք են այլ համակարգեր, այլ երաշխիքներ, այլ հարթություններ՝ մեր անվտանգության քաղաքականության շահերն առաջ տանելու համար։ Ունենալով Ռուսաստանի նման «դաշնակից», մեզ այլևս թշնամի պետք չէ»։

Նաև նշեցինք՝ Ֆրանսիան առաջարկում է ռազմական օգնություն, ԱՄՆ-ն հասցեական կոչ անում, Իրանը նշում իր սահմանների  փոփոխության անթույլատրելիության մասին, իսկ Հայաստանը զանգում  է Տաջիկստանի նախագահին։ Ռուբեն Մեհրաբյանն այս դիտարկմանն ի պատասխան ասաց.«Ի վերջո Տաջիկստանի նախագահը այս պահին նաև ՀԱՊԿ-ում գործող նախագահողն է և զանգերը պայմանավորված են դրանով։ Հայկական կողմը պետք է առկա իրավապայմանագրային բազայով պայմանավորված բոլոր պրոցեդուրաները լիարժեքորեն  բաց ձևով իրականացնի, որպեսզի տեղի ունենա ՀԱՊԿ-ի հեռձումը։ Մենք պետք է հասկանանք, թե այդ կազմակերպությունն ի վերջո ինչի է ընդունակ։Այդ հերձումն արդեն կատարված է ու մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի մեռելածին, իմիտացիոն կառույցի հետ, որը բացարձակապես որևէ կապ չունի հայկական շահերի հետ»։

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջան է այցելում Բելառուսի պաշտպանության նախարարը և նշվում է, որ Մինսկն ու Բաքուն շարունակելու են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մեհրաբյանից հետաքրքվեցինք ՝ի՞նչ է  նշանակում այդ հայտարարությունը.«Սա այլևս կրկեսում կլոունադայի ժանրից մի վատ ներկայացում է, որը ես համոզված եմ, որ առանց Ռուսաստանի՝ առնվազն չառարկելու, տեղի չէր ունենա։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն այսօր իբր փորձում է մեղմել լարվածությունը տարածաշրջանում ու այդ ֆոնին Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Բաքու պարզ տրամաբանություն է, որ որևէ լավ բան չի խոստանոմւ, ավելին՝ սա կրակի վրա յուղ լցնելու նման մի բան է։ Ստացվում է՝ Ռուսաստանի կողմից առնվազն մի կշտամբանքի պետք է արժանանար։ Բայց սա տեղի է ունենում լպիրշ ու դեմոնստրատիվ ձևով ու դրանով մեզ հասկացնում են՝ մեր տեղը որն է։ Այո՛, այդ քայլով Մոսկվան, Մինսկը և Բաքուն մեզ ցույց են տալիս մեր տեղը։ Մենք էլ պետք է հայտնի ռուսական հասցեով ուղարկենք բոլորին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում