Այս օրերին բոլորի հայացքներն ուղղված են դեպի Սյունիք։ Ադրբեջանի զինված ուժերի զինվորներն արդեն մեկ շաբաթ է հատել են Հայաստանի սահմանը, դիրքավորվել և չեն հեռանում։ Բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։ Մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, այդ կառույցը պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, բայց ոչ մի արձագանք։ Ռուսաստանի հետ ևս պայմանագիր կա, սակայն ռազմավարական դաշնակիցը հայանպաստ որևէ հայտարարություն չի անում։ Հայաստանի սահմանի խախտումը արդյոք ՀԱՊԿ սահմանի խախատում չէ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ: