Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խոհուրդը չկարողացան համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավասատգրերի ներդրման հարցի շուրջը: Այդ մասին ասված Է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածվել Է Բրյուսելում:
«Դժբախտաբար, մի քանի անդամ պետությունների դիրքորոշման պատճառով Խորհուրդը եւ Եվրախորհրդարանը չկարողացան կնքել գործարքը COVID-19-ի եվրոպական հավաստագրերի առաջարկվող դրույթի շուրջը բանակցությունների երրորդ փուլի ընթացքում»,- նշված Է այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: