Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների արդյունավետության և ոլորտի զարգացման հիմքը ֆինանսավորման նոր մոդելների մշակումն է:

«Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և մրցունակ մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»,- ընդգծելով ֆինանսավորման խնդրի առաջնահերթությունը` փաստել է նախարարի տեղակալն ու հավելել, որ ներկայումս բուհերի ֆինանսավորման 90-95 տոկոս և ավելի չափաբաժինը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: Մի դեպքում ուսանողի կրթության համար վճարում է պետությունը` բուհին հատկացնելով որոշակի տեղեր պետական պատվերի շրջանակում, մեկ այլ դեպքում` ուսանողը կամ որևէ մասնավոր, բարեգործական կազմակերպություն, որը ստանձնում է բուհում սովորողի ուսման վարձի հատուցման գործառույթը: Սակայն, բոլոր դեպքերում բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նախարարի տեղակալի, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Բուհերը, ըստ էության, ֆինանսական կախվածություն ունեն ուսանողների քանակից, քանի որ ուսանողները համարվում են նրանց ֆինանսավորման հիմնական և գլխավոր աղբյուրը, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա»,- նշել է Կ. Թռչունյանը:

Նա կարևորել է օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավումը բուհերի բյուջեներում, և բուհերին առաջարկել է այդ առումով լինել նախաձեռնող: Նրա խոսքով` բարձրագույն կրթության բարեփոխումների և նախատեսվող նոր իրավական կարգավորումների մեջ ֆինանսավորման մի քանի բաղադրիչ է առանձնացվել: Կարևոր խնդիրներ են նաև առկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, որոնցից կարող են բխել նաև ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ իրատեսական առաջարկների ուղղությամբ համակարգված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհերում գործող ֆինանսավորման բանաձևերը, մասնավորապես, ըստ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության և մի քանի այլ գործակիցներ: Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են նաև մի շարք հարցեր` բուհական տարբեր մասնագիտությունների համար պետական պատվերի շրջանակում պետության սահմանած ուսման վարձի չափի, պետպատվերի տեղերի բաշխման, անվճար տեղերն ըստ ուսանողների սոցիալական վիճակի նպատակային հատկացման և մի շարք այլ խնդիրների առնչությամբ:

Բուհերի ֆինանսավորման խնդիրների շուրջ քննարկումները լինելու են շարունակական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում