Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երևանը դրեց հարցը. ՀԱՊԿ-ը քննարկում է իր ճակատագիրը

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները քննարկում են Հայաստանի դիմումը՝ սահմանի հետ կապված, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Սահմանային իրավիճակը Հայաստանում արդիականացրեց քննարկումները ՀԱՊԿ կենսունակության, Հայաստանի համար այդ կազմակերպության օգտակարության շուրջ: Անկասկած է, որ այդ օգտակարությունը գրեթե զրո է, և այստեղ բերվող այն «փաստարկը», թե ՀԱՊԿ վերաբերմունքը պայմանավորված է Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի պատմության առիթով Երևանի վերաբերմունքի հետ, մեղմ ասած կտրված է իրականությունից: 2014, 2015 թվականներին ոչ մի Խաչատուրովի պատմություն էլ չկար, բայց չկար այսօրվա ՀԱՊԿ պահվածքի հանդեպ ոչ մի տարբերություն: Ու դա այն դեպքում, երբ կար ՀԱՊԿ գնահատականի և անգամ միջամտության ռազմական առիթ՝ Ադրբեջանը ուղղակի ռազմական ճանապարհով էր ոտնձգություն կատարում Հայաստանի սահմանի, ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հանդեպ: Այդ պարագայում առաջանում է հարց, թե ինչո՞ւ  Հայաստանն այն ժամանակ չէր դիմում ՀԱՊԿ-ին: Պատճառները թերևս մի քանիսն են, բայց երևի թե արդիական չէ դրանց ներկայիս քննարկումը:

Ամեն ինչի մասին խոսում է 2015-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որով նա ՀԱՊԿ ղեկավարներին ուղիղ կերպով մեղադրում էր Հայաստանի հանդեպ բացարձակ անտարբերության համար, ասելով, թե հեռախոսն անգամ չեն վերցնում և զանգում Երևան: Իհարկե այդ օրինակը ուներ նաև այն իմաստն ու նշանակությունը, որ ի տարբերություն Երևան չզանգահարելուն, ՀԱՊԿ ղեկավարները Բաքու զանգահարում էին և զանգահարում են շատ հաճախ: Այդպիսով, ակնառու է, որ ՀԱՊԿ դիմումի առումով Հայաստանի քայլը ոչ թե Իշխանասարի, ոչ թե Հայաստանի սահմանի, այլ ՀԱՊԿ հարցի օրակարգայնացում է: Հայաստանի սահմանի և անվտանգության հարցերը դե ֆակտո, իրական քաղաքականության ռեժիմում  հայ-ռուսական երկկողմ գործակցության տիրույթում են և արդյունավետն ու անարդյունավետը այդ իմաստով պետք է որոնել, փնտրել, դիտարկել հենց այդ տիրույթում:

Հետևաբար, ՀԱՊԿ-ը այսօր ըստ էության քննարկում է ոչ թե Հայաստանի դիմումը, այլ ինքն իր հարցը: Այդ իմաստով, բարձրացնելով հարցը և դնելով այն ՀԱՊԿ օրակարգում, Երևանը թերևս գործընթացը քաղաքականապես թերի չթողնելու համար պետք է հարցը դիտարկի նաև իր օրակարգում: Այլ կերպ ասած, Երևանը պետք է դնի կամ ՀԱՊԿ արմատական վերափոխման հարցը, կամ դնի ՀԱՊԿ հետ Հայաստանի հարաբերության վերանայման հարցը: Ընդ որում, դիտարկել դա դեմարշ Ռուսաստանի դեմ, կլինի իրողության և խնդրի նենգափոխում, որովհետև Հայաստանը ոչ միայն դույզն իսկ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմական փոխօգնության և դաշնակցային գործակցության իրավա-պայմանագրային դաշտը, այլ ըստ էության նույնիսկ հայտարարում է հայկական բանակի վերափոխման հարցում ՌԴ հետ աշխատանքի մասին : Ինչպես է գնահատվում այդ իրողությունը, իհարկե բոլորովին այլ հարց է, բայց դա ակնառու կերպով ընդգծում է, որ ՀԱՊԿ հարցի օրակարգայնացումը չի կարող գնահատվել «հակառուսականության» պարզունակ տրամաբանությամբ, ինչը արվում է Հայաստանում մշտապես՝ զրկելով Հայաստանը քաղաքական ճկունության լայն հնարավորությունից, կամ փորձելով զրկել: Ավելին, պարզունակության փոխարեն գուցե արժե պարզապես հարց տալ՝ իսկ արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ ճակատագրի հարցը սեղանին չի դրել Ռուսաստանի հետ կորդինացված: Կրկնենք, իրավիճակը չպետք է չափել զուտ սահմանային դրվագի պրիզմայով: ՀԱՊԿ հարցի պարագայում դա ըստ էության ավելի շուտ առիթ է, քան պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում