Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Եթերաժամի մեկ րոպեի գնի զգալի նվազումը պայմաններ է ստեղծում մրցակցային ընտրություններ անցկացնելու համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօրվա իր նիստում սահմանել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Ըստ այդմ, վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1800 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 դրամ: Այդ գները զգալիորեն ցածր են նախկին տարիների ընտրություններում սահմանված սակագներից:

Ինչո՞վ է սա պայմանավորված և ընդհանուր առմամբ, սա որքանով կարող է փոխել քաղաքական ուժերի միջև մրցակցային հնարավորությունները, որքանով այն կարող է ավելի բարենպաստ միջավայր ապահովել քաղաքական ուժերի համար: Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ:

«Դեռ նախքան հեղափոխությունը եղած ընտրությունների ժամանակ մենք միշտ ասում էինք, որ սահմանվող գները չափազանց բարձր են և դա արվում էր միտումնավոր, որպեսզի փոքր կուսակցությունները կամ ընտրապայքարի մեջ նոր մտնող ուժերը մեծ հնարավորություններ չունենան մասնավոր հեռուստաընկերությունների միջոցով իրենց նախընտրական ծրագրերը, դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն, և դա մեծ հաշվով, դառնում էր խոչընդոտ: Ըստ էության, եթերաժամանակից ավելի շատ կարողանում էին օգտվել այն քաղաքական ուժերը, որոնք ունեին այդ հնարավորությունները: Մենք շատ լավ հասկանում էինք, որ բիզնեսը սերտաճած է իշխանության հետ և մեծ հաշվով իշխանամետ ուժերը, որոնք հետո կոալիցիա էին կազմում կառավարությունում, դա լուրջ քաղաքական հետևանքներ էր ունենում:

Իսկ փոքր կուսակցությունները շատ հազվադեպ էին հանդես գալիս այդ հարթակներում, ինչն արձանագրվել է բազմաթիվ մոնիտորինգներով: Այն, ինչ հիմա կատարվում է, պայմաններ է ստեղծում մրցակցային ընտրություններ անցկացնելու համար, որովհետև փաստորեն մի քանի անգամ գներն իջել են, հետևաբար նույնիսկ փոքր կուսակցությունները, որոնք իրենց շարքերում չունեն մեծահարուստներ, շատ չեն տուժի: Ես հույս ունեմ, որ սա կնպաստի, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումները, մոտեցումները արտահայտելու, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի»,-ասաց փորձագետը:

Դիտարկմանը, որ հայաստանյան հիմնական հեռուստաընկերությունները կուսակցականացված են, դա հաշվի առնելով որքանո՞վ կարող ենք ակնկալել բարեխիղճ մոտեցում հեռուստաալիքների կողմից, Աշոտ Մելիքյանն արձագանքեց. «Իսկապես մենք հիմա ունենք բազմակուսակցական եթեր, բայց քանի որ ըստ ընտրական օրենսգրքի բոլոր հեռուստաընկերությունները պետք է հրապարակեն իրենց գովազդային շրջանակները, նրանք պարտավոր են լինելու ցույց տալ, որ կատարում են այդ պահանջը: Այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք կվճարեն այդ գումարը, նրանք անարգել պետք է ստանան իրենց եթերը: Եթե հանկարծ դա չապահովվի, ապա քաղաքական ուժը հնարավորություն է ունենալու ԿԸՀ և հեռուստաընկերության արածը կդիտվի խախտում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է հետևի այդ գործընթացին և կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ ամենայն հավանականությամբ հեռուստաընկերությունները չեն խախտի օրենքի պահանջը, որովհետև դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Մի քիչ այլ կարգավիճակում է լինելու Հանրային հեռուստատեսությունը այն առումով, որ այն լինելով հանրային ռեսուրսը, պարտադրված է նաև անվճար եթեր տրամադրել քաղաքական ուժերին: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը դրանից կօգտվեն»:

ԽԱՊԿ ղեկավարի խոսքով, նախկինում փոքր կուսակցություններն անվճար եթերից օգտվում էին, իսկ վճարովիից ձեռնպահ էին մնում, քանի որ վճարը բավականին բարձր էր՝ մեկ րոպեն 100 հազար դրամի կարգի. «Այս առումով այս անգամ իրավիճակը շատ ավելի բարենպաստ է լինելու, քան նախորդ տասնամյակներում էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում