Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Ռեգիոնալ նոր խաչմերուկ Սյունիքում. ահա Հայաստանի ռազմավարական խնդիրը

Սյունիքում ստեղծված իրադրությունը, թե կոնկրետ Իշխանասարի դրվագի, թե ընդհանրապես սյունիքյան ռազմա-քաղաքական համատեքստի իմաստով վերստին ընդգծում է Հայաստանի ներքաղաքական դաշտում քաղաքական-գաղափարական բազմազանության հրամայականը: Ակնառու է, որ Սյունիքի շուրջ իրավիճակը իր վրա կրում է ոչ միայն հետպատերազմյան բեռը, ոչ միայն այսպես ասած մեծթուրանական գաղափարներից բխող և աներկբա կանխարգելման հրամայական թելադրող ռիսկերը՝ դրանց թե պատմա-հոգեբանական, թե ռազմա-քաղաքական բավականին բազմաշերտ ընկալման ու շրջանառման իմաստով, այլ նաև աշխարհաքաղաքական և աշխարհակարգային տրանսֆորմացիայի լայն խնդիրները:

Ակնառու է, որ Սյունիքում «կառուցվում» է ռեգիոնալ դիվանագիտա-քաղաքական գործծընթացների նոր խաչմերուկը, որտեղ պայքար է «տեսուչի» համար, որը պետք է հսկի խաչմերուկն ու այսպես ասած քաղի դիվիդենտները: Այստեղ է, որ դրված է հարցը՝ այդ տեսուչը կլինի Հայաստանը, թե՞ որևէ երրորդ երկիր: Այստեղ իհարկե հնարավոր է քննարկել Հայաստանի համար այդ «երրորդ երկրի» կամ «երրորդ սուբյեկտի» շահեկան կամ ոչ շահեկան տարբերակները, կամ չարյաց փոքրագույն տարբերակները: Սակայն այդ տրամաբանությունն արդեն իսկ անկումային է, որովհետև Հայաստանի համար հրամայական է առաջնորդվել նախաձեռնող տրամաբանությամբ և դիտարկել տարբերակը, որում հենց Հայաստանը պետք է լինի այդ նոր կառուցվող շահերի խաչմերուկի ինքնիշխան տեսուչը: Իսկ այդ խնդիրը լուծելու բարդ գործընթացը պահանջելու է երրորդ երկրների առավելագույն թվով շահերի համադրման կարողություն, ինչը հնարավոր է միայն ինքնիշխանության համոզիչ կարողության պարագայում, քանի որ հավակնորդ շահերը անկասկած բազմազան են և հակադիր միաժամանակ:

Այդ բարդ խնդիրն է, որ պահանջում է նաև Հայաստանի ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական համակարգի բարդ և բազմազան կառուցվածք, որտեղ առավելագույնը մարգինալացված կլինեն ծայրահեղությունները, միաժամանակ ձևավորված կլինի քաղաքական գաղափարական այն միջակայքը, որտեղ կլինի կոնցեպտուալ պայքար և մրցակցություն ուժային շահագրգիռ կենտրոնների հետ աշխատանքն ու հարաբերությունները բազմազանեցնելու, դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու, ոչ թե որևէ մեկի մերժման, այլ նրանց հակադրություններով հանդերձ Հայաստանի շահի խաչմերուկում հնարավորինս համադրման պետական ռազմավարական խնդիրը լուծելու համար: Դա է հրամայականը, ներկայումս գրեթե բաց ռեժիմով վարվող՝ Ռուսաստանի հանդեպ անկոնցեպտ ու անմնացորդ լոյալության և հավատարմության անվերջ երդմնակալության քաղաքականության փոխարեն: Ահա այն ռազմավարական խնդիրը, որ ընտրության ընթացիկ խնդրին զուգահեռ պետք է լուծի Հայաստանի հանրությունը առաջիկա արտահերթ ընտրությանը, ու ահա այն ուղենիշը, որի վրա իրենց առաջարկները պետք է կառուցեն Հայաստանի առաջ կանգնած ռազմավարական խնդիրը պատկերացնող սուբյեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում