Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ազգային պարկի նախկին տնօրեն Ադամ Պողոսյանին համատեղ աշխատանքի համար։

Նորաշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն, և այդ ուղղություններում նշանակալի առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։

«Պարոն Խլոյանի առաջ խնդիր է դրված բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։Հետպատերազմյան վերականգնման շրջափուլում գտնվող պետությունից գողացողը մեր անձնական թշնամին է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Առաջնային լուծում պահանջող խնդիրներից են՝

«Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումների, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանում.

Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների կանոնակարգում և վարձակալության պայմանագրերի վերանայում.

Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի խստիվ պահպանմում: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:

Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը, ապա պատասխանել է պահաբաժինների ղեկավարներին հուզող հարցերին։Դաշտը կկարգավորվի օրենսդրական նորմերով։

Հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին առաջիկա աշխատանքում և հաշվի առնելով պարոն Խլոյանի աշխատանքային փորձը ազգային պարկի կառավարման ոլորտում՝ նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այն լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում