Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կմասնակցեն նոր միջուկային օբյեկտի շինարարության մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
Նա ասել է, որ իրենց մասնակցությամբ միջոցառումը կանցկացվի չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, առցանց:
Չունինի խոսքերով՝ երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն չին-ռուսական օբյեկտի շինարարության մեկնարկի արարողությանը, որի շինարարությունը կիրականացվի միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում:
Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ներկայացուցիչը չի նշել, թե որ օբյեկտի մասին է խոսքը: