Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում «վերջին 30 տարում ամենածանր ժամանակաշրջանն է սկսվել»:
«Որքան լուրջ են մարտահրավերները, այնքան համագործակցության անհրաժեշտությունը մեծ է»,- «Պոտսդամյան հանդիպումներ» 25-րդ կոնֆերանսի տեսաուղերձում ասել է նախարարը: Նա հիշեցրել է Մոսկվայի և Բեռլինի միջև քաղաքական հակամարտությունները, որոնք վերաբերում են ՌԴ-ում քաղաքացիական հասարակությանը, Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակին և ռուսական հատուկ ծառայությունների ակտիվացմանը:
«Լուծումներ լինում են միայն այն ժամանակ, երբ մենք խոսում ենք իրար հետ»,- ասել է նախարարը: