ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։