«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այսօր այցելել է Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում: Այս գյուղը ևս հայտնվել է թշնամու նշանառության տակ: Գյուղն ունի մի շարք խնդիրներ՝ անբարեկարգ փողոցներ, մանկապարտեզ չկա: Գյուղացիները պահանջում են իրենց զենք տրամադրել, նրանք վախենում են, որ թշնամին կարող է սադրանքի դիմել: Գյուղը շրջապատված է ադրբեջանական դիրքերով:
Գյուղացիները հույս ունեն, որ իշխանությունները կլուծեն իրենց անվտանգության խնդիրները: