Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Ինքն ու իր ախպերն են հանցագործություն կատարողները. Վաղարշ Աբրահամյանը՝ Գագիկ Բեգլարյանի գործի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանելիս «Զվարթնոց» օդանավակայանից բերման էր ենթարկվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով անցած տարվանից գտնվում էր հետախուզման մեջ։

Բեգլարյանը թերևս Հայաստան էր ժամանել եղբոր՝ Յուրա Բեգլարյանի թաղմանը մասնակցելու նպատակով։ Յուրի Բեգլարյանը Հավաքական թիմերի մարզական կենտրոնի նախկին տնօրենն էր: Նա ևս հետախուզման մեջ էր։ 2020 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը նույնպես 2020 թվականի մարտից 23-ից գնտվում էր հետախուզման մեջ։ Նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի յուրացում՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ, և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով՝ պաշտոնեական լիրազորությունները չարաշահելը։

Գագիկ Բեգլարյանը նույն օրը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Բեգլարյանի դեմ անցած տարի Ազգային անվտանգության ծառայությունում բողոք էր ներկայացրել «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը։

Վեջինս ժամանակին շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին՝ Բեգլարյանին։ Դեռ անցած տարի Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել էր, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-2010թթ․) կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։ Բայց, քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են: Շինարարությունը իրականացվել է և այսօր էրդեն Անտառային փողոցում Աբրահամյանին պատկանող շենքերը կանգուն են։

Վաղարշ Աբրահամյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննությունից ոչ մի նորություն չկա, վերջին անգամ ԱԱԾ-ում մեկ տարի առաջ է հարցաքննվել. «Եթե քննիչը հարկ համարի, կկանչի նորից։ Քննիչը կաշխատի այդ ուղղությամբ ու կտեսնենք՝ ինչ կլինի։ Եթե ընթացք ենք տվել գործին, ուրեմն սպասենք զարգացումներին»,-ասաց Աբրահամյանը։

Մեր հարցին՝ դժգոհ չէ՞, որ գործի քննությունը նման դանդաղ ընթացքով է իրականացվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինականությունը այդպես է պահանջում, ինչ կարող եմ ասել։ Եթե հանցագործը չկա, ում քննեն»։

Մեր դիտարկմանը, որ Բեգլարյանը արդեն Հայաստանում է, ակնկալո՞ւմ է, որ գոնե հիմա գործը նորմալ ընթացքով կքննվի, Աբրահամյանը պատասխանեց.«Մի օր էլ չկա, որ բռնել են, դուք ուզում եք գործը քննվի։ Հենա ասում են արդեն բաց են թողել։ Բա բռնում են, հետո դրանք տանում են փող-մող են մուծում, բաց են թողնում։ Բա օրինական երկիրը այդպես է լինում, պետք է հաշտվեք դրա հետ։ Ինչ կապ ունի, որ մարդը հանցագործություն է կատարել։ Օրինական երկրում մարդը պետք է ազատության մեջ լինի»,-ասաց ոսկու աշխարհի սեփականատերը։

Մեր հարցին՝ հեգնո՞ւմ է Հայաստանը օրինական երկիր անվանելով, Աբրահամյանը ծիծաղելով պատասխանեց.«Ես լուրջ եմ ասում»։

Շարունակո՞ւմ եք պնդել, որ հենց Գագիկ Բեգլարյանին եք կաշառք տվել ու նա է Ձեր կողմից մատնանշված հանցագործությունը կատարել՝ հարցրինք. «Այո, բայց մենակ ինքը չէ։ Ինքն ու իր ախպերը»,-եզրափակեց Վաղարշ Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում