Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Ադրբեջանցիները սադրանքներով ձգտում են, որ մեր կողմից գոնե կրակոց հնչի և սկսեն. ազատամարտիկ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախյան հերոսամարտի մասնակից, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը

 Պարոն Ավետիսյան, ինչպես եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը, ի՞նչ լուրեր են ձեզ հաղորդում, որքանով է մեծ պատերազմական գործողությունների հավանականությունը:

Պատերազմի վտանգն ամեն դեպքում կա և նրանք իրենց սադրանքներով ձգտում են դրան, որ մեր կողմից գոնե կրակոց հնչի և սկսեն: 1994-ի ամռանը մենք պետք է այս քայլերն անեինք, մենք չարեցինք, հիմա իրենք անում են:

Պա՞րզ էր, որ  գալու են հասնեն Սյունիք, միջանցքի խնդի՞րն են ուզում լուծել:

Ինչու միայն Սյունիք, Գեղարքունիքում էլ է վիճակը լարված: Այնտեղ էլ են անօրինական եկել առաջ, արդեն դիրքեր են դնում Կութ գյուղի շրջակայքում: Այնտեղ էլ է շատ վտանգավոր: Հիմա իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս ավելի շատ հողեր վերցնեն մեզնից:

 Մենք տեսնում ենք, որ խիստ հայտարարություններով են հանդես գալիս Ֆրանսիան, Ամերիկան, իսկ Ռուսաստանը կարծես պարիտետ է պահում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը իրենց պարտավարությունները իրենցդաշնակցի հանդեպ չեն կատարում:

Ամենամեծ խնդիրն է դա: Ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին է արդեն հայտնի, որ ՀԱՊԿ-ը թյուրիմացություն է: Այդ  կառույցը որևէ խնդիր չի լուծելու արդար ձևով: Այս պահին նա խնդիրը լուծում է ի նպաստ Ադրբեջանի: Երևի ինչ-որ նպատակներ ունի Ադրբեջանին ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ դարձնելու, կամ ռուս-թուրքական իրենց պայմանավորվածություններն են առաջ մղում: Միշտ էլ ռուս-թուրքական համագործակցությունն ամրապնդվել է հայերի շահերի հաշվին, ի վնաս Հայաստանի:  Այսօր էլ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել պատմության մեջ: Ես կարծում եմ՝ մեր ղեկավարությունը պետք է կտրուկ քայլերի գնա ՀԱՊԿ-ի դեմ, իհարկե գործընթաց պետք է լինի, ոչ թե մեկ օրվա մեջ: Բայց մենք դա պետք է անենք, որ ՀԱՊԿ-ն զգա, որ մենք ատամ ենք ցույց տալիս, այսպես չի կարելի: Իհարկե, այսօր մենք և Ամերիկայի, և Եվրոպայի հետ պետք է ավելի սերտ քաղաքականություն վարենք: Ես փրկությունն այդտեղ եմ տեսնում:

Այսինքն Հայաստանը պետք է անվտանգության այլ երաշխավորնե՞ր գտնի:

Անպայման, ի դեմս Ամերիկայի, ի դեմս Ֆրանսիայի, որոնք բացահայտ հանդես են գալիս արդարության օգտին:

Հիմա, ըստ էության, իրավիճակը վա՞տ է:

Շատ վատ է իրավիճակը, որովհետև մենք ժամ առ ժամ կորցնում ենք: Սա քառօրյա պատերազմի առաջին օրերի վիճակն է: Մեզ այսօր պետք է համախմբվել, պետք է աշխարհազոր ստեղծել: Պարտադիր չի, որ աշխարհազորի մասին կառավարությունը հայտարարի: Թող Երկրապահը հայտարարի, աշխարհազոր հավաքի, դա իր գործառույթների մեջ է, ոչ մի երրորդ երկիր մեզ չի կարող մեղադրել դրա համար: Պետք է այսօրվանից պատրաստ լինենք, մենք ամեն ժամ ուշացնում ենք դա:  Վիճակը շատ ավելի վատ է, քան գրվում է մամուլում: Իսկապես լարված է վիճակը, մեզ աշխարհազոր է պետք: Այսօր պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք աթոռի չեն ձգտում, որոնք հայրենիքի համար են մտածում: Իսկ իշխանությունն ու ընդդիմությունը պետությունը հայրենիք են կոչում միայն պատերազմի ժամանակ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում