Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Հայաստանում 5-րդ շարասյուն է գործում. այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ ժողովուրդը թուրքից վախենա, միայն թե իրենք գան իշխանության

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Թեև վարչապետը երեկ հայտարարել է, որ «Մեղրիի միջանցքի» հարց չի քննարկվելու, բայց մանիպուլյացիաների պակաս չկա: Մացի այդ, Սյունիքի նախկին մարզպետը երեկ հայտարարություններ էր անում ադրբեջանական զորքերի առկայության մասին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Կարող ենք փաստել, որ որոշ մարդկանց կողմից 5-րդ շարասյուն է գործում Հայաստանում, և իշխանության հասնելու համար ամեն քայլի գնում են: Վարչապետը շատ ճիշտ ասաց, որ հուշում են, թե ադրբեջանցիներն ինչ անեն: Այդ մարդիկ հիմա այդ ձևի մարդիկ են, ի՞նչ ասես:

Այդ շրջանակները քաղաքական նպատակներ են հետապնդո՞ւմ:

Իհարկե քաղաքական, կիսատ գործեր ունեն: Մեղրի տվող իր շեֆը չէ՞ր: Առաջինը, որ դնում էր Մեղրին տալու հարցը, դա իր շեֆ Քոչարյանը չէ՞ր: Հիմա կիսատ է մնացել, այն ժամանակ մենք ամեն ինչ արեցինք, որ տապալվի իր այդ ծրագիրը, հիմա կիսատ գործ ունի, ուզում է գա, որ Մեղրին տա: Ես կրկնում եմ՝ Քոչարյանի բոլոր գործողությունները իր պաշտոնավարման տարիների ընթացքում, եթե մանրամասն ուսումնասիրեք, թրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն էր: Սկսած Արցախը բանակցություններից դուրս թողնելուց, վերջացրած Մեղրիի հետ կապված գործընթացներով, մեր ռազմավարական բոլոր ձեռնարկությունները փոշիացնելով,  քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծելով, որի հետևանքով պետությունը թուլացել է, արտագաղթը ուժեղացել է: Չմոռանանք, որ իր իշխանության տարիներին մոտ 2,5 մլրդ դոլար միայն դրսից գումար էր գալիս, այդ ողջ գումարն իրենց կենտրոնացնում էին, առևտրային կազմակերպություններ էին ստեղծում, եղած փողն էլ ժողովրդից վերցնում լցնում էին կանալիզացիան: Այսինքն այդ փողով մարդիկ ընդամենը ուտելու համար ապրանքներ էին գնում: Դա է եղել իր քաղաքականությունը: Էսօր կիսատ բաներ ունի, ուզում է շարունակել, բայց իրենց դա չի հաջողվի:

Սյունիքում իրավիճակը ո՞նց  է այս պահին:

Ես հիմա Մեղրիում եմ, նորմալ է վիճակը, մարդիկ իրենց գործով են զբաղված: Պարզ է, որ ինչ-որ չափով մարդկանց վրա այդ տիպի ինֆորմացիաները ազդում են: Արձագանքները տարբեր են: Օրինակ մարդիկ կան, ասում են՝ բա գիտե՞ք, մեր զորքն այդտեղ ակտիվացել է: Ասում եմ՝ բա բնական է, եթե Նախիջևանում զորավարժություններ են, մերոնք պետք է ակտիվ լինեն ու պատրաստ լինեն: Դա մշտական պրոցես է, միշտ եղել է և լինելու է, պարզապես չի կարելի նման բաներն օգտագործել և ժողովրդին վախի մեջ պահել: Այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ ժողովուրդը թուրքից վախենա: Չի կարելի ժողովրդին վախեցնել: Վաղը այդ երեխաները գնալու են, զինվոր են դառնալու, արդեն աչքները վախեցած ո՞նց պետք է պաշտպանեն հայրենիքը: իսկ այդ սրիկաներն այստեղից անընդհատ ժողովրդին վախի մեջ են պահում, ինչ է թե գան իշխանության: Թող Սյունիքի այդ նախկին մարզպետը խոսի, որ հիմա Քաջարանի կոմբինատն է տնօրինում, մարզպետ լինելուց առաջ էլ տնօրինում էր, և ասի, թե այդ կոմբինատն ում է պատկանում: Ինչու ջրի գնով առած կոմբինատն այսօր երկրի պաշտպանությանը չի ծառայում: Մի քանի մլն դրամի հարկ մուծելով ինչ հարց են լուծում: Մինչդեռ ամբողջ ռեսուրսներն օգտագործում են, պղնձի, մոլիբդենի համաշխարհային գներն աճել են, իրենց ժողովրդին նորմալ չեմ պահում: Փոխարենը Քաջարանի ու Ագարակի կոմբինատների իրենց աշխատողներին ավտոբուսները լցրեցին, բերեցին Երևանի Ազատության հրապարակ, ցույց տալու համար, թե այսքան համակիր ունենք: Այդ գնացողներն էլ կանգնում հայհոյում էին: Ստիպված եկել էին, բայց հայհոյում էին: Չգնային, գործից կհանեին: Էդ են դրանք, այսօր էլ այդպիսի լուրեր են տարածում ու ժողովրդին խուճապի մեջ պահում: Մի հիմարը կար, ասում էր՝ ես լինեմ Ադրբեջանի տեղը, կհարձակվեն Հայաստանի վրա: Էս են դրանք, 5-րդ շարասյունը Հայաստանում գործում է հօգուտ Ադրբեջանի: Թող բոլորը դա իմանան: Այս պայմաններում առողջ ուժերը պետք է մոբիլիզացվեն և, այսպես ասած, թուրքերի դեմն առնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում