«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը, ըստ որի՝ ցուցակը կգլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրան հաջորդում են Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։