Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նզովել է Ավստրիային՝ կառավարական շենքի վրա բարձրացված իսրայելական դրոշի պատճառով:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որն Իսրայելի դրոշն է բարձրացրել կանցլերի վարչական շենքի վրա: Դա նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ», – ասել է նա:
Էրդողանը ենթադրել է, որ նման արարքով Վիեննան «փորձում է ստիպել մահմեդականներին վճարել իր կողմից իրականացված հրեական ցեղասպանության համար»:
Ավստրիան նման քայլի է դիմել՝ «ի նշան համերաշխության, քանի որ Իսրայելի դեմ ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»:
Մայիսի 16-ին Էրդողանը հայտարարել էր, որ Պաղեստինի հետ սրվող հակամարտության պատճառով միջազգային հանրությունը պետք է «ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին»: