Դրեզդենում (Գերմանիա) 185 ոստիկան է տուժել ֆուտբոլային երկրպագուների հետ բախումների հետևանքով, ովքեր տոնում էին «Դինամո Դրեզդեն» ակումբի հաղթանակն ընդդեմ մյունխենյան մրցակցի։ Այս մասին հայտնում է AP-ն։
Երկրպագուները հավաքվել էին «Դինամո» մարզադաշտում։ Երբ թիմը հաղթել է 4։0 հաշվով և ապահովել բարձրացում երկրորդ դիվիզիոնում հաջորդ սեզոնի համար, երկրպագուները սկսել են շշեր, ճայթրուկներ նետել իրավապահների ուղղությամբ։ Տուժած ոստիկաններից 11-ը հոսպիտալացվել են։
Գերմանիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում պետծառայողների վրա հարձակման, մարմնական վնասվածք պատճառելու և կորոնավիրուսային սահմանափակումների խախտումների հետ կապված։ Ձերբակալվել է 18-69 տարեկան 40 տղամարդ։