Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շուրջ ձևավորվում է նոր ուժ, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու Ռուսաստանի հայերի միության՝ մոտ 150 համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գործընթացն սկսվել է, և ներկայումս նրանցից մի քանիսն արդեն Հայաստանում են: ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները հիմնականում տեղերում հեղինակություն ունեցող և, այսպես ասած, «հարցեր լուծող» մարդիկ են, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները նրանց միջոցով կամ հենց նրանց մոտ են աշխատանք գտնում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՌՀՄ համայնքային կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են ընտրությունների փուլում ապահովել նշյալ քաղաքացիների ներկայությունը, որոնց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց ընտանիքները ներկայումս էլ Հայաստանում են, ապա կարող է խոսք լինել Արա Աբրահամյանի ղեկավարած քաղաքական ուժի բավականին լուրջ, ընտրությունների ելքի վրա էապես ազդող ընտրազանգվածի մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․05.21թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում