Երեկ երեկոյան Հայաստանի չեմպիոն «Հատիսը» Ռամլայի «Կիրայտ Մինաչեմ» մարզադահլիճում հյուրընկալվեց «Էլիտզորին» և կրեց հերթական պարտությունը`61:79:
Երեվանի «Հատիսը» Եվրոգավաթի խմբային մրցաշարի F խմբում պարտվեց բոլոր 4 հանդիպումներում, սակայն չկորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը: Այս փուլում ընդգրկված 36 թիմերից 32ը շարունակելու են պայքարը: Հիմա ամեն ինչ կախված է մյուս խմբերի հետնապահներից, որոնք մինչ այժմ շատ ավելի խոշոր հաշվով պարտություններ են կրել, քան «Հատիսը»: