Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան, Ֆրանսիան այլընտրանք չունի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չի կարող ասել ՌԴ նախագահը ստացել է Հայաստանի վարչապետի նամակը՝ փոխօգնության պայմանագրի վերաբերյալ, թե ոչ: Ինչ խոսք, նամակն այսպես, թե այնպես Պուտինին կհասնի, սակայն առաջին արձագանքն իսկ վկայում է, որ Մոսկվան առնվազն մտածում է, թե ինչպես արձագանքի փոխօգնության նամակին: Իհարկե հնարավոր է դիտարկել նաև տարբերակը, որ Մոսկվայի արձագանքը կախված է այն բանից, թե Բաքուն որքան արագ կհեռացնի ստորաբաժանումները Հայաստանի սահմանից: Չենք կարող բացառել, որ Մոսկվան ձեռնպահ է մնում այդ հարցում այնպիսի քայլերից, որոնք կստեղծեն ավելորդ լարվածություն իր ու Բաքվի միջև: Ամբողջ հարցն այն է սակայն, որ եթե Արցախի հարցում Մոսկվան իր լղոզված, թեև միանգամայն հասկանալի և «կոմպլեմենտար» կոնկրետ պահվածքը բացատրում էր իբրև թե միջազգային իրավունքն Ադրբեջանի կողմը լինելով, այսօր նույն կոնկրետությամբ չի խոսում, որ այժմ միջազգային իրավունքը Հայաստանի կողմն է, և Հայաստանի կողմն է հայ-ռուսական ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ իրավունքը: Եվ արդեն իսկ այս օրերի այդ պահվածքը կասկած չի թողնում, որ Ֆրանսիան՝ ՄԱԿ մանդատի ներքո իր ռազմական օգնության պատրաստակամությամբ, Հայաստանի համար թերևս չունի այլընտրանք:

Սա անշուշտ չի նշանակում, որ մենք վաղը խզում ենք պայմանագրերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ու անցնում Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուն: Սա ընդհանրապես չի նշանակում Ֆրանսիայի հարցը դիտարկել ի փոխարինում Ռուսաստանի: Ֆրանսիայի հարցը պետք է դիտարկել ի համալրում Ռուսաստանի ռազմական ներկայության, որպես Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի այլընտրանքային համալրում: Ընդ որում, սա արդեն խոսակցություն է ոչ միայն կոնկրետ իրավիճակի մասին, այլ ռազմավարական հեռանկարի, որովհետև կոնկրետ իրավիճակները, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, լինում են էապես տարբեր, բայց «դաշնակցի» պահվածքը դրանից չի տարբերվում որևէ կերպ: Հետևաբար անկասկած է, որ չի էլ տարբերվելու: Մյուս կողմից, Հայաստանը որևէ կերպ չի դնում ադրբեջանա-ռուսական հարաբերությանը հարվածելու կամ խանգարելու խնդիր: Հայաստանը լիարժեք իրավունք ունի դաշնակից Ռուսաստանի առաջ դնել հայ-ֆրանսիական հարաբերությանը չխանգարելու հարց, որովհետև դրա օրակարգում ներկայումս բացառիկ ձևով հստակ դրված են հայկական անվտանգային շահի համար առանցքային խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում