Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

ՀԱՊԿ-ի հետ հույսեր փայփայել պետք չէ. այդ կառույցի անդամների հայեցակարգերը բոլորովին էլ միտված չեն Հայաստանը ուժեղ ու կայացած պետություն տեսնելուն

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը հարթելու համար», – ասել է նա։

Պեսկովը միաժամանակ դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով.«Բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ», – նշել է Պուտինի խոսնակը, հավելելով՝ Մոսկվան մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ իրադրությունը զարգանում է ամենավատ ու վտանգավոև սցենարով.«Դրա հիմնական պատճառը մեր պետական համակարգում կառավարման արդյունավետ գործիքների իսպառ բացակայությունն է։ Ես հասկանում եմ, որ պետությունն անդամակցում է ՀԱՊԿ-ին, մենք ունենք ծակցությբարեկամության ու գործակցության պայմանագիր Ռուսաստանի հետ, իհարկե ունենք նաև համագորուն Եվրամիության հետ, անդամակցում ենք ՄԱԿ-ին, միջազգային տարբեր այլ կազմակերպություններին, որոնք կարող են լինել գործիք՝ լուծելու արտաքին քաղաքական շատ կարևոր հարցեր՝ կապված պետության սուվերենության և տարածքների հետ։ Բայց այսօր նկատելի է, որ այսօր արդեն պաշտոնակատար դարձած Փաշինյանն ու կառավարությունը չի գործադրում որևէ ինքնուրույն աշխատանք, միակողմանի հույսեր է փայփայում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Դիլբարյանը նշեց.«Մենք որպես միջնորդ ընտրում ենք Մուրադովին կամ այլ անձի՝ մոռանալով այն, որ ՀԱՊԿ-ը բաղկացած է մի քանի պետություններից և այդ պետությունների մեծ մասի անվտանգային հայեցակարգերը բոլորովին էլ միտված չեն Հայաստանը ուժեղ ու կայացած պետություն տեսնելուն։ Իսկ Ռուսաստանի պարագայում՝ ամենայն հարգանքով դեպի Մուրադովը կամ մնացած այլ բանակցողները, իրենք միշտ պաշտպանելու են Ռուսաստանի շահը։ Հայաստանի շահը պետք է պաշտպանեն մեր վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի բոլոր ներկայացուցիչները՝ հանձինս և՛ Գլխավոր շտաբի պետի և տեղակալների։ Մենք տեսնում ենք, որ վերջին բաղադրիչը՝ այսինքն ինքնուրույն գործունեությունը հասցված է զրոյի»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ այն պարագայում, երբ ադրբեջանական կայքերում կան տարբեր մեկնաբանություններ՝ այդ թվում Մեղրիի միջանցքի մասին, մեզ տեղեկություն չի տրամադրվում. «Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանն այս ճանապարհով իր համար լուծում է շատ կարևոր խնդիր։ Այսինքն՝ ճանապարհների ապաշրջափակում ոչ թե այն ճանապարհով, ինչպես ամրագրված է նոյեմբերի 9-ի և հետագա հայտարարություններում՝ այլ միջանցքի ստեղծում։ Ինքն ուզում է մեր տարածքի հաշվին ստեղծել միջանցք, որը կլինի երկու պետություն, մեկ ազգ միացնող միջանցք։ Սակայն ինձ համար զարմանալի անկենսունակությամբ մենք դրան չենք հակադրվում։ Խնդիրն այն է, որ այսօր շատ քաղաքական ուժեր, նաև պետությունը ավելի շատ զբաղված են արտահերթ ընտրությունների պատրաստվելով, քան պետության համար խիստ կարևոր մի հարց լուծելով՝ տարածքային ամբողջականության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անվտանգության պահպանումով»։

Դիլբարյանը հարց է բարձրացնում.«Եթե մենք չունենանք սուվերեն տարածք, ապա ընտրությունները մեզ փրկել չենք կարող։Ողջ հույսս այն է, որ մենք ոչ թե կհավաքենք անվտանգության խորհրդի նիստեր, որոնցից հետո հնչում են պարզ հայտարարություններ, այլ գործնական քայլեր կիրականացվեն։Պետք չէ վախեցնել հանրությանը, ինչպես Տիգրան Ավինյանն է ասում՝ պատրաստվեք վատ սցենարների։ Ո՛չ, վատ սցենարների պատրաստվել պետք չէ, պետք է գործուն քայլերով պաշտպանել սեփական տարածքը։ Նաև՝ հստակեցնել, թե մեր զորքն այնտեղ ինչ պետք է անի։

Դա պետք է կատարի Գլխավոր շտաբը՝ այն ամենը համաձայնեցնելով և՛ Պաշտպանության նախարարի և՛ վարչապետի հետ։Եթե այս մի քանի ժամի ընթացքում այդ գործերը չկատարվեն, ապա մենք պետք է հասկանանք, որ պետք է ընտրել բոլորովին այլ Գլխավոր շտաբ ու ղեկավարություն, որը կկարողանա հանգուցալուծել բոլորովին էլ ոչ ողբերգական այս իրավիճակը»։

Մեր զրուցակիցը համոզված է՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի դիմելու. «Նա այդ ռեսուրսը չունի։Նման գործողությունները ձեռնտու չեն ոչ մեկին, բայց եթե մենք չշարունակենք հակադարձել՝ ես համոզված եմ, իրավիճակը կբարդանա։ Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանի զինվորականներին պետք է պարզապես գերեվարեինք ու դա դարձնեինք գործիք՝ նրանց փոխանակելու հայ, հենց նույն ճանապարհով գերեվարված ու պատանդառված մարդկանց հետ։ Դրա փոխարեն մենք հայտարարում ենք, որ բոլորս հույս ունենք, որ ադրբեջանցիները կվերադառնան ելման կետ։ Նրանք չեն վերադառնա, եթե մենք դիմադրություն ցույց չտանք ու ոչ մի կազմակերպություն մեր փոխարեն մեր հարցերը չի լուծի։Նրանք մեզ կաջակցեն այն պարագայում, երբ մենք ինքներս մեզ աջակցած կլինենք։ Ե՛վ ԱՄՆ-ն է հայտարարություն արել և՛ Մակրոնը, բայց դրան չհետևեցին մեր քայլերը։ Տեղեկատվական այս բլոկադան մարդկանց մի մասի մոտ խուճապ է առաջացնում, իսկ մյուս մասի մոտ՝ երջանիկ անտարբերություն, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է և մենք պետք է ընտրության մասնակցենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում