Լոս Անջելեսի Փեսիֆիք Փելիսեյդս արվարձանում անտառային հրդեհներ են մոլեգում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հրդեհը սկսվել է ուրբաթ օրը, սակայն դուրս է եկել վերահսկողությունից։
Այրվել է ավելի քան 500 հեկտար տարածք։ 1000 մարդ տարհանվել է։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ուղղաթիռներ։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հետաքննում է հրկիզման հնարավորությունը։ Գործով կա 2 կասկածյալ։