Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Գիշերային փոփոխություն սյունիքյան իրավիճակում

Հայաստանը Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկել ու չի քննարկելու, ԱԽ նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Հայաստանը կողմ է և քննարկում է հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը, բայց այսպես կոչված միջանցքի հարց չի քննարկել ու չի քննարկելու: Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում հայտարարել է, որ Հայաստանի պահանջը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի ինքնիշխան տարածքից: Հատկանշական է այն, որ ԱԽ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել այն մասին, որ նկատվում է սահմանային որոշակի հատվածներում լարվածության աճի միտում և ադրբեջանական կողմի աշխուժացման նշաններ: Արդյո՞ք դրանք պայմանավորված են ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ, որ Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքի հարց:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով միաժամանակ հայտնել է, որ Հայաստանը աշխուժացնում է ՀԱՊԿ մեխանիզմի և հայ-ռուսական ռազմական փոխօգնությամբ համակարգի գործարկումը: Այդպիսով, նախօրեին տեղի ունեցած բանակցությունից հետո մամուլ սպրդած տեղեկությունները այն մասին, որ ձեռք է բերվել դրական արդյունք և ադրբեջանցիները հետ կքաշվեն ելման դիրք, պաշտոնապես գոնե այս պահին չի հաստատվում և հակառակը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ իրավիճակը առավոտյան ստացել է որոշակի լարվածության աճի միտում: Ի՞նչ է կատարվել գիշերը, որ բանակցային դրական ազդակները վերածվել են լարվածության աճի միտման, թե՞ այդ ազդակներն էին այսպես ասած կեղծ և ուղղված էին որոշակի զգոնություն բթացնելուն: Հարցերը իրապես շատ են: Միաժամանակ հարկ է նկատել, որ դրական ազդակներից զատ, բանակցային իրավիճակի առնչությամբ եղան նաև այնպիսի արտահոսքեր, որոնք վերաբերում էին իբրև թե ադրբեջանական պայմաններին և դրանց բավարարմանը՝ Իշխանասարում ռազմական հենակետեր ունենալու և յուրաքանչյուրում 60 զինվոր պահելու, կամ այսպես կոչված Քյարքիի անկլավը պահանջելու վերաբերյալ: Այդ տեղեկությունները տարածում էին նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի, ԲՀԿ ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում անդրադարձել է այդ իրողությանը, այն ուղիղ գնահատելով ադրբեջանական քարոզչության տեղական պրոյեկտում: Նիկոլ Փաշինյանի անդրադարձը զուտ քարոզչական-քաղաքական դաշտում է՝ պատասխան իշխանության դեմ հարձակումներին, թե՞ ակնարկ, որ այդօրինակ արտահոսքերը խանգարել են բանակցային արդյունքի իրացմանը: Հարցերն այստեղ իսկապես շատ են, որոնց թվում և այն, որ ազդարարվել է մայիսի 19-ին բանակցությունը շարունակելու մասին: Հարց է առաջանում, ինչու ոչ այսօր կամ վաղը, ինչի համար է երկօրյա դադարը, ո՞ւմ համար, ո՞վ է այն խնդրել՝ Ադրբեջանը, Հայաստանը, թե՞ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մերժում է սահմանային հարցերը երկկողմ ձևաչափով կարգավորելու Ադրբեջանի մոտեցումը, որ բարձրաձայնել էր Բաքուն: Երևանի փաստարկն այն է, որ չկա-հայ-ադրբեջանական այնպիսի հարաբերություն, որը թույլ կտա մտածել երկկողմ քննարկումների մասին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է եռակողմ ձևաչափի մասին: Այստեղ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ Երևանը քննարկե՞լ է բազմակողմը, մասնավորապես Ֆրանսիայի առաջարկի՝ ՄԱԿ ԱԽ համատեքստում: Թե՞ Հայաստանն ու Ֆրանսիան այդ համատեքստում դիտարկում են այդ հանգամանքը եռակողմ ձևաչափում Հայաստանի դիրքերն ամրացնելու տրամաբանության մեջ, գոնե այս փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում