Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կիսում են նույն կոնտինգենտի ձայները, Տեր-Պետրոսյանը վերցնելու է տանը մնացողների ձայները

Արդեն ուրվագծվում է, թե որ  քաղաքական ուժերն են մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին: Առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել բոլոր նախկին նախագահներն ու գործող վարչապետը: Այս լարված իրավիճակով որքանո՞վ հնարավոր կլինի ավարտին հասցնել նախընտրական գործընթացը և կազմակերպել ընտրություններ, արդյոք հնարավոր է, որ չեղարկվեն ընտրությունները: Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արեգ Քոչինյանի հետ:

«Ես որքան հասկանում եմ՝ սահմանադրական կարգավորումն այնպիսին է, որ եթե անգամ հիմա իշխանությունները ռազմական դրություն հայտարարեն, դա միայն ժամանակավոր միջոց կլինի, որովհետև այդ ռազմական դրությունն, ի վերջո, կամ պետք է երկարաձգվի, կամ հավելյալ ժամկետ դրան դրվի խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարան մենք այս պահին չունենք, այն ցրված է: Այսինքն եթե անգամ իշխանությունները գնան ռազմական դրություն հայտարարելու ճանապարհով, դա կլինի ժամանակավոր միջոց, որն առավելագույնը կհետաձգի ընտրությունների  կազմակերպումը: Թեպետ, անկեղծ ասած, չեմ էլ կարծում, թե իշխանությունը դրան կգնան: Երկրորդ, նաև կարծում եմ, որ մենք դեռ չենք տեսել այդ նախընտրական դիրքավորման պրոցեսի ավարտը: կարծում եմ՝ մենք դեռ կտեսնենք կամ նոր դաշինքների կազմավորում, կամ այդ դաշինքների ընդլայնում»,-ասաց նա:

Արեգ Քոչինյանն անդրադառնալով նրան, որ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են Հայաստանի բոլոր 4 ղեկավարները, նաև նոր ուժեր են հայտ ներկայացրել, կարծիք հայտնեց, որ սպասվող արտահերթ ընտրությունների ֆոնին նոր դաշինքների ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել. «Իմ գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կիսում են նույն կոնտինգենտի ձայները: Այսինքն այդ երկուսին հնարավոր քվեարկողները հիմնականում նույն սոցիալական, կրթական խավի ներկայացուցիչներ են և նրանց ձայներն, այդ առումով, կիսվելու են: Լևոն Տեր-Պետրոսյանը ձայներ է վերցնելու, պայմանական ասած, տանը մնացող ընտրազանգվածից, որը չէր ուզում այս ընտրություններին որևէ կերպ մասնակցել: Եվ վերջապես, պետք է աշխատի նաև աջ ուժերի դաշինքը, որը դեռևս չի ձևավորվել:

Ես հույս ունեմ, որ այս ընտրությունների արդյունքներն անակնկալ կլինեն, որովհետև միայն անակնկալը կկարողանա երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերել և չունենալ ավելի վատ խորհրդարան, քան գործողն է»:

Հարցին, թե գործող իշխանական թիմն ունի՞ վերընտրվելու շանս, քաղաքագետը պատասխանեց. «Ես հիմա կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև, ինչպես ասացի, նախընտրական գործընթացները դեռ իրենց տրամաբանական ավարտին չեն հասել: Երբ մենք մուտք կգործենք ընտրապայքարի փուլ, այդ ժամանակ հնարավոր կլինի որևէ կանխատեսում անել»:

Ինչ վերաբերում է նրան, թե Սյունիքում ստեղծված իրավիճակը, առկա տագնապները որքանով են ազդում և ազդելու ընտրական գործընթացների վրա, Արեգ Քոչինյանն ասաց. «Ինքնին հասկանալի է, որ այդ իրավիճակն ազդում է ներքաղաքական ու ընտրական գործընթացների վրա: Այլ բան, որ դաշտի տարբեր խաղացողներ փորձում են դա օգտագործել, իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես իրավիճակին տիրապետող, Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մաքսիմալ պաշտպանող: Ընդդիմության որոշ հատվածներ փորձում են կորուստներն ու վտանգները ավելի մեծ ներկայացնել, քան դրանք իրականում կան: Ընդհանրապես, երբ մենք մուտք ենք գործում նախընտրական տրամաբանության մեջ, բնական ու հասկանալի է, որ բոլոր խաղացողները ցանկացած նման մասշտաբի գործընթաց այսպես թե այնպես օգտագործելու են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում