Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2 038 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 27 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 330 879 դեպք: Այստեղից ապաքինվել է 310 859 մարդ, մահացել 4 469 պացիենտ, պատվաստվել՝ 89 260-ը: