ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնարարությունների իրականացման շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: