Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը ՌԴ

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են՝ ԱԺ արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, նույն հանձնաժողովի ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: