Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ «\Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։