Ադրբեջանական նոր դիրքերի ներքո գտնվող Խնածախ գյուղում հողի հարկ են ուզում, ում հողերում ադրբեջանական դրոշն է

Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ ստեղծված սահմանային լարվածության շուրջ բանակցության առիթով պտտվում է համացանցային իրարամերժ  տեղեկատվություն, որը ուղեկցվում է նաև նախկին կառավարող համակարգը ներկայացնող քաղաքական շրջանակների ինտենսիվ մեդիաօպերացիաներով, որոնց իսկության կամ կեղծ լինելու մասին պաշտոնական պարզաբանումներ էլ դեռևս չկան: «Առաջին լրատվական»-ի թղթակիցը  ուղիղ տեսակապով մանրամասներ է հայտնել Սյունիքում տիրող իրավիճակի մասին: