Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Ինտերակտիվ ցուցադրությունից մինչև թեմատիկ քննարկումներ․ Հայաստանում նշվում է Եվրոպայի օրը

2021թ․ մարտի 1-ից լիարժեք ուժի մեջ է մտել  Հայաստանի և Եվրոպական միության միջև 2017-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ գործընկերային նոր մակարդակի բարձրացնելով  երկկողմ հարաբերությունները քաղաքական և տնտեսական բնագավառներում:

Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Հայերի և եվրոպացիների  բարեկամությունը սերում է դարերի խորքից։ Անվանի հայերից շատերը ժամանակին կրթվել են Եվրոպայում և իրենց ստեղծագործություններում դրսևորվել են եվրոպական երկրների կրթական ու մշակութային արժեքները։ Պատահական չէ, որ այս տարի Հայաստանում անցկացվող Եվրոպայի օրվան նվիրված հետաքրքրական միջոցառումներից էր  հայ և եվրոպացի ականավոր գործիչների մասնակցությամբ հանրային ինտերակտիվ ցուցադրությունը։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի արտաքին պատին արտապատկերված Կոմիտասի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Մարի Սկլոդովսկա-Կյուրիի, Զապել Եսայանի, Արիստոտելի հոլոգրաֆիկ կերպարները ժամանակի և տարածության միջով նամակներ էին գրում միմյանց՝ պատմելով Եվրոպայում իրենց անցկացրած տարիների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, դրանց առաջնահերթությունների և համամարդկային արժեքների մասին:

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում անցկացվում են  շուրջ տասներկու տարի՝ նշանավորելով ԵՄ համընդհանուր արժեքներն ու Եվրոպական միության հետ ավելի ամուր համագործակցությունը։

Այս տարվա միջոցառումները ներառում են թեմատիկ քննարկումներ, մշակութային և մարզային միջոցառումներ՝ Գյումրիում և Դեբետում:

Թեմատիկ միջոցառումներին զուգահեռ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է   ինտերակտիվ մրցույթներ ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Եվրոպայի օրվա պատմական ակունքների մասին:

1950 թվականին Փարիզում «Շումանի հռչակագրով» դրվեց Եվրոպական միության ստեղծման  հիմքը, որի գլխավոր նպատակն էր միավորել եվրոպական երկրները  խաղաղության, համերաշխության, միասնության և համագործակցության շուրջ։ «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսի շուրջ տարիների ընթացքում Եվրոպական միության կազմում ընդգրկվեց 27 երկիր՝  խթանելով տարբեր մշակույթների, ավանդույթների և լեզուների բազմազանությունը։

1985-ից ի վեր ամեն տարի մայիսի 9-ը  նշվում է որպես «Եվրոպայի օր», որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Եվրոպական միության անդամ և գործընկեր պետություններում տոնի առթիվ կազմակերպվում են  տարաբնույթ  միջոցառումներ` նվիրված  Եվրոպական միության գործունեությանը, կարևորելով այդ գործունեության շարունակականությունը:

Եվրոպական միության աջակցությամբ՝ «Ուժեղ ենք միասին» կարգախոսով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր կրթության, գյուղատնտեսության, բիզնեսի, առևտրի, զբոսաշրջության, ՏՏ և այլ ոլորտներում՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովելով շոշափելի արդյունք: Այս ծանր ժամանակաշրջանում ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի և պատերազմի հետևանքների չեզոքացման հարցում։

 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը «Խթանում ենք զբոսաշրջությունը Հայաստանում» թեմատիկ քննարկմանը ողջույնի խոսք ասելիս

Թեմատիկ քննարոկում ճանապարհային անվտանգությունը Հայաստանում թեմայով

Երիտասարդները EU4Armenia հարթակի գործարկման միջոցառմանը

Հատված հանրային ինտերակտիվ ցուցադրությունից

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը «Խթանում ենք զբոսաշրջությունը Հայաստանում» թեմատիկ քննարկմանը ողջույնի խոսք ասելիս

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում