Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Առաջին նախագահը գաղտնազերծում է 1998-ը

Առաջին նախագահը ՀԱԿ համագումարում խոսելով 1998 թվակկանի ներիշխանական զարգացումների մասին, որի հետևանքով նա հրաժարական տվեց և նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, նշել է, թե Ելցինն այն ժամանակ առաջարկում էր աջակցություն, սակայն ինքը հրաժարվել է՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ունի թերևս մի քանի տողատակ, որոնցից սակայն առավել լայնը վերաբերում է 1998-ի իշխանափոխության հարցում ՌԴ դերին: Փաստացի, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գործընթացներում «մաքրում» է Ռուսաստանին, ասելով, որ Մոսկվան չի եղել իրեն հեռացնողն ու Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերողը: Բանն այն է, որ կա հանրային այդպիսի դիտարկման կամ մտորումի տրենդ, հատկապես հաշվի առնելով այն քաղաքական դիրքավորումը, որ դրսևորում է Ռոբերտ Քոչարյանը արդեն շատ վաղուց՝ գրեթե լիակատար լոյալություն ռուսական շահերի և հետաքրքրությունների հանդեպ, որոնք շատ հաճախ բոլորովին համարժեք չեն Հայաստանի ռազմավարական շահին և անվտանգության կարիքներին:

Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից քննադատում է Ռոբերտ Քոչարյանին, համարելով, որ նա լուծում է իշխանության անձնական հավակնության և Փաշինյանից վրեժխնդրության հարց, մյուս կողմից նա փորձում է ցույց տալ, որ այդ քննադատությունը պայմանավորված չէ ռուսական շահերին նրա այդ լոյալությամբ և ինքը քննադատելով երկրորդ նախագահին, Ռուսաստանին չէ, որ քննադատում է: Սակայն, այստեղ իհարկե այդ դաշտից դուրս առկա է մի հարց: Միթե՞ առաջին նախագահը, որ բազմիցս արտահայտել է կարծիք, թե Արցախի հարցի բանալին ՌԴ ձեռքում է, հավատում է, որ այդ բանալին չէր վերաբերում նաև Հայաստանի իշխանության «դռանը»: Հատկապես, որ Հայաստանի իշխանության ձևավորման դուռը 1995-96 թվականներից ի վեր մինչև 2018 թվական բացվել է կեղծիքով, այսինքն հակառակ Հայաստանի հանրային կամքի: Առավել ևս, որ Արցախի հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքում և իշխանության խնդրումն եղել է առանցքային: Ուրեմն, ինչպե՞ս կարող էր ըստ Առաջին նախագահի այդ հարցի «բանալու» մենաշնորհ ունեցող Ռուսաստանը անտարբեր կամ անզոր լինել այդ հարցի համար էական նշանակություն ունեցող զարգացումների հանդեպ, առավել ևս, որ դրանք հանրային կամքի դաշտում չէին, այլ ներիշխանական շրջանակում: Հետևաբար, առերևույթ փաստացի հերքելով, որ 1998-ին Ռուսաստանն ունեցել է առնչություն Հայաստանում իշխանության փոփոխության հայտնի գործընթացում, Լևոն Տեր-Պետրոսյանը թերևս կոնտրաստ առաջացնելով «բանալու» մասին իր հայտնի տեսության հետ, տողատակում ցույց է տալիս հակառակը, որ 1998-ը Հայաստանում տեղի է ունեցել Ռուսաստանի կամքով: Ռուսաստանի, որն ինքն էլ 1998-ին գտնվում էր իշխանության խնդրի բավականին սուր փուլում, պարզապես այն արտահայտվում էր շատ ավելի կառավարելի և հանդարտ, հաշվի առնելով ռուսական պետականության և համակարգի ավանդույթները: 1997-98-ից էր վճռորոշ փուլ մտել այլևս կառավարելիության թելերը տարբեր պատճառներով կորցնող Ելցինի ժառանգորդի ընտրության խնդիրը, դիլեման՝ ընտրել երիտասարդ ռեֆորմատորների թևից, թե՞ ուժայինների «պահպանողական» բլոկից: Դե, իսկ 1999-ին հանկարծ ազդարարված ընտրությունը հայտնի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում