Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Եթե պետություն չեղավ, իշխանություն վերցնեն՝ ո՞ւմ են ղեկավարելու. Պետրոս Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, ներքաղաքական ի՞նչ շերտեր են դրանք պարունակում։

-Հարցը բազամաշերտ է։ Արձանագրենք, որ շարունակվում է սողացող պատերազմը։ Ալիևը փորձում է առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։ Իսկ օրվա իշխանությունները այս 6 ամսվա ընթացքում ռեալ ու կտրուկ քայլեր չձեռնարկեցին։Աբսուրդի է հասնում նրանց հայտարարությունները, երբ նշում են, որ այդ դիրքերում զինվոր չի եղել, ձմեռ է եղել.. Փաստորեն սահման պահելու համար եղանակային գործոնը այս իշխանությունների համար էական նշանակություն ունի։ Եթե այդպես է, նրանք  մանկապարտեզի կարգավիճակով մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն հասկանում երկիրն ինչ է, սահմանն ինչ է։Ասում են՝ ձմեռ է, Սև լճի հատվածում զորք հանել հնարավոր չի եղել։ Սա խոսում է  լրջության իսպառ բացակայության մասին։ Նշանակում է՝  օրվա իշխանության ղեկին ոչ համարժեք մարդիկ են կանգնած։

Պետք է արձանագրենք նաև, որ որքան էլ սա Ալիևի առանձին նախաձեռնությունը լինի, նա առանց Ռուսաստանի հովանու ներքո չէր կարող գործել։Եթե նա Ռուսաստանի կողմից որոշակի ապահովության ազդակ չունենար, չէր գնա այս քայլին։ Բնական է, որ հիմա պետք է գնահատենք,թե ով է  շահում այս իրավիճակում։ Արտաքին առումով գնում ենք դեպի  նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի կյանքի կոչման հետքերով։ Մեղրիի ճանապարհը կյանքի կոչելու համար Ռուսաստանն Ալիևին թույլ է տվել, որ նա այս ոտնձգությունն անի։

Միաժամանկ Ռուսաստանը փորձում է սպասվող ընտրություններին ևս որոշակի ուղղորդում անել։ Բնականաբար այս պարագայում երևում է, որ գործող իշխանությունը որևէ բանի ընդունակ չէ։ Այն ընտրազանգվածը, որ նույնիսկ հույս էր կապում օրվա  իշխանությունների հետ, հիասթափված կլինի ու կսկսի փնտրել այլ սուբյեկտներ, թեկնածուներ։ Խորացնում են քաոսն ու այն մթնոլորտը, որ մեր ժողովուրդը պետք է հույսը կապի միայն Ռուսաստանի կազմ մտնելու հետ։Այսինքն ՝ ըստ նրանց Հայաստանն ի վիճակի չէ պետություն ու պետականություն ունենալ և պետք է գնա դեպի ռուսի ոտքը։ Այս ամբողջը  բազմաշերտ ու վտանգավոր օպերացիա է, բայց կարծում եմ սա դեռևս նախերգանք է։ Կլինեն ավելի խորացող զարգացումներ, եթե արևմուտքը կտրուկ քայլեր չանի։ Գոնե Ֆրանսիան հստակ դիրքորոշում է արտահայտել, բայց արևմուտքը պետք է փորձի կանխել այս հրեշավոր ծրագրերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում ռուս-թուրքական համագործակցության արդյունքում։

-Իսկ սա ինչ-որ կերպ կանդրադառնա՞ ընտրությունների վրա։

-Նախ արձանագրենք, որ այլևս ընտրություն չի լինելու։ Գնում է ռազմական «պայքար» նախկինների ու ներկա իշխանությունների միջև։ Բառիս ուղղակի իմաստով՝ ուժային պայքարի արդյունքում պետք է  արդյունք արաձանագրվի։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեծ ընտրակաշառքի խոստումներ են գնում։ Բնականաբար իշխանություններն ի զորու չեն վերահսկել իրավիճակը։Այս պարագայում երկիրն ընտրության քարոզչությամբ, ըտրությունների ու դրա հաջորդող օրերին վերածվելու է  մի քաոսի, եռացող կաթսայի։ Այն, ինչ երեք տարի արեց Նիկոլը՝  կուլմինացիան կլինի հունիսի 20-ի շրջակայաքում։Եվ եթե պետք է ընտրությունը կայունություն բերեր, լրիվ հակառակ պրոցեսն է լինելու։Իշխանությունները փորձում են օգտագործել Զանգեզուրի այս միջադեպը որպեսզի ընտրությունները հետաձգեն։ Միգուցե  ժամանակ շահելու համար դա փրկություն լինի, բայց միևնույն  է այս ապիկար իշխաունությունների մի օր ավել գոյությունը մեզ համար ավելի մեծ փորձանք է։

-Բայց իրավիճակից նաև այսպես կոչված ընդդիմությունն է փորձում օգտվել՝ երկրում ավելի մեծ քաոս առաջացնելու նպատակով։

-Իհարկե։ Երկու կողմն էլ այսօր մեր երկրի վրա կախված վտանգի համար պատասխանատու  են։Երկու կողմն էլ իշխանությունը պահելու այս մոլուցքով կուրացել են։Բայց չեն հասկանում, եթե պետություն  չեղավ, իշխանություն վերցնեն՝ ո՞ւմ են կառավարելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում