Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Հայաստանի քայլերը ՀԱՊԿ դիրքորոշումից հետո. կամ-կամ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնական նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներին, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ կետի համաձայն սկսեն քաղաքական դիրքորոշումների համակարգման քաղաքական խորհրդակցություններ, կապված Հայաստանի Սյունիքի մարզի հատվածում սահմանախախտման ադրբեջանական սադրանքի հետ:

Իրադարձության զարգացման հնարավոր սցենարները կարող են լինել բազմազան: Հատկանշական է, որ Երևանը դիմում է ոչ թե 4-րդ կետի հիմքով, այլ 2-րդ, այսինքն առայժմ գոնե ակնկալում ՀԱՊԿ քաղաքական հստակ դիրքորոշում, որովհետև 4-րդ կետն այլևս ըստ էության առնչվում է հավաքական ռազմական գործողությունների մասին որոշմանը: Ինչո՞ւ է Երևանը դիմում այդ քայլին: Չի ցանկանում միագամից վերցնել բարձր նոտա, առանց այդ էլ չունենալով ՀԱՊԿ երկրների քաղաքական համարժեք դիրքորոշման հույս, թե՞ պարզապես չկա ռազմական գործողություն, ռազմական ագրեսիայի փաստ, ըստ այդմ չկա 4-րդ կետով դիմելու բավարար ռացիոնալ հիմք:

Բոլոր դեպքերում, ակնառու է, որ Երևանն առայժմ խնդիրը ՀԱՊԿ առաջ դնում է քաղաքական դիրքորոշման համակարգման տրամաբանության դաշտում: Ըստ այդմ առաջանում է հարց, ինչ է արվում, եթե չի ստացվում գալ համարժեք համակարգման և ներդաշնակեցման՝ որը ճնշում կլինի Ադրբեջանի վրա, և ինչ է հաջորդում՝ եթե համակարգումը ստացվում է: Դիցուք, ՀԱՊԿ անդամները համակարգված դիրքորոշում են արտահայտում, որ Հայաստանի՝ դաշնակից պետության սահմանը խախտվել է, Ադրբեջանը զինված ստորաբաժանումներով, թեկուզ առանց ռազմագործողության, այդուհանդերձ խախտել է ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջությունը: Դա քաղաքական որոշակի ճնշում է Ալիևի վրա: Բայց, ինչ է հաջորդում, եթե Ադրբեջանը այդուհանդերձ տեղի չի տալիս դրան, և ավելին՝ մի ձեռքով իբրև թե բավարարելով Հայաստանի հանդեպ իրենց պարտավորությունը, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները մյուս ձեռքով բավարարում են Ալիևի հավակնությունները, ինչպես արել են միշտ: Ո՞րն է այն որոշակի ժամանակային սահմանը, որից այն կողմ ՀԱՊԿ առաջ արդեն պետք է դրվի 4-րդ կետի խնդիրը, եթե Բաքուն տեղի չի տալիս միասնական քաղաքական դիրքորոշում-ահազանգին, կամ, եթե որոշ անդամներ մյուս ձեռքով շարունակում են խաղը Բաքվի հետ: Այդ ժամկետը ներառում է օրե՞ր, թե՞ շաբաթներ:

Միևնույն ժամանակ, Երևանը դրանից հետո դնելու է 4-րդ կետի հարց՝ եթե իհարկե 2-րդ կետում հասնի որևէ հաջողության, թե՞ հարցը տեղափոխելու է արդեն ՄԱԿ ԱԽ շրջանակ, ինչն առաջարկում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ այստեղ կա նաև մեկ այլ հարց՝ բացի մարտավարական խնդրից, որ Երևանը պետք է լուծի կամ փորձում է լուծել ՀԱՊԿ միջոցով, անարդյունավետությունն առաջացնում է նաև ռազմավարական հարցը՝ ինչպիսի հարաբերություն կառուցել ՀԱՊԿ հետ, որը բավականաչափ համարժեք չէ Հայաստանի ռազմա-քաղաքական մարտահրավերներին: Այդ իմաստով, Հայաստանը թերևս պետք է մտածի այդօրինակ դիրքորոշման պարագայում ՀԱՊԿ հանդեպ իր ներքին քաղաքական ժեստ անելու ուղղությամբ: Այստեղ իհարկե պրագմատիզմը հուշում է կտրուկ քայլերի աննպատակահարմարության մասին, միևնույն ժամանակ սակայն որոշակի քաղաքական ազդակների անհրաժեշտության: Դրանցից կարող է լինել այն, որ Հայաստանի խորհրդարանում հայտնվի ՀԱՊԿ շրջանակում վավերացված պայմանագրերից մեկի վերանայման հարցը: Խոսքը 2012 թվականին Հայաստանի եվրասիականացման ալիքի ծավալմանը մեկնարկին զուգահեռ վավերացված պայմանագրի մասին է, որի համաձայն Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը: Եթե ՀԱՊԿ անդամները համաձայն չեն Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրների հարցում դաշնակցային միասնական վարքագծի հեռանկարին, ապա նրանք չպետք է ունենան Հայաստանի ու երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքային գործակցության հարցում, այլ կերպ ասած Հայաստանի այլընտրանքի հնարավորության հարցում որոշիչ ձայնի իրավունք: Նրանք կամ Հայաստանի հետ «կնվագեն» այսպես ասած նվագախմբով, կամ Հայաստանը պետք է ունենա նվագակցի ինքնուրույն ընտրության հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում