Քենթի արքայադուստր Մարիա Քրիստինա ֆոն Ռեյբնիցի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկի կնոջ մոտ ախտորոշվել է թրոմբոզ: Այս մասին, հղում անելով արքայադուստրին մոտ կանգնած աղբյուրին, կիրակի, մայիսի 16-ին հայտնում է The Sun- ը:
76-ամյա արքայադուստրը տարեսկզբին AstraZeneca պատվաստանյութի ներարկումներ է ստացել, բայց որոշ ժամանակ անց նրա առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները թրոմբոզ են ախտորոշել:
Միևնույն ժամանակ հնարավոր չի ուղիղ կապ հաստատել պատվաստումների և թրոմբոզի առաջացման միջև: Ռեյբնիցը մեկ ամսից ավելի է, ինչ տնային բուժում է անցնում: Սակայն նրա խոսնակը հրաժարվել է մեկնաբանել արքայադստեր առողջական վիճակը: