Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ գործի դատական քննությունը: Քրեական գործով նախնական նիստը կայացել է Բաքվի ռազմական դատարանում։
Գործի հետաքննությունն ավարտվել է: Էուլջեկչյանը մեղադրվում է որպես վարձկան Ղարաբաղում պատերազմին մասնակցելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն անօրինական հատելու» համար:
Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, դատավարությունը տեղի կունենա մայիսի 25-ին: