Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատող, ԱՄՆ նախագահի Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզաննա Մասսիի՝ Ռուսաստանի քաղաքացիության մասին խնդրանքին: Կրեմլի ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում մեկնաբանել է այդ խնդրանքը։
Նա շեշտել է, որ Մասսիի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել մի շարք ընթացակարգեր:
«Այս առումով կան որոշակի բյուրոկրատական ընթացակարգեր», – ասել է Պեսկովը:
Ինչպես հայտնել ենք, Ռեյգանի նախկին խորհրդական Մասսին Պուտինից խնդրել է Ռուսաստանի քաղաքացիություն։