Պաղեստինի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալյամա Մաարուֆը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն անուղղելի վնաս են հասցրել Գազայի հատվածում Աշխատանքի նախարարության շենքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ իսրայելական ինքնաթիռներն այսօր առավոտյան հարվածել են Գազայի կենտրոնում գտնվող շենքերին, ինչի հետևանքով Աշխատանքի նախարարության շենքն ամբողջությամբ ավերվել է: