Գազայի հատվածի շուրջ 10 000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով, մայիսի 16-ին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Ալ Մալիկին՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին: Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը կազմակերպել էր Սաուդյան Արաբիան Պաղեստինում իրավիճակի նոր սրումից հետո:
«Գազայի հատվածում ավելի քան 10 000 մարդ ստիպված էր լքել իր տունը բարբարոսական ռմբակոծությունների հետևանքով, ավերվել են հարյուրավոր շենքեր», – ասել է նա: Ալ Մալիքին նշել է, որ «Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ վարում է ապարտեիդի քաղաքականություն»: Նա կոչ է արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կկանգնի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»: