Անդրանիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Հոկտեմբերի 27-ից 4 օր առաջ տեղի ունեցած անվտանգության խորհրդի ժամանակ Մեղրին Ադրբեջանին հանձնելուն դեմ են քվեարկել միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։
Դրանից 4 օր անց սպանվեցին դեմ քվեարկողները։
Մնացած կողմ քվեարկողները դեռ ողջ են ու հիմա համարվում են ընդիմություն։
Ու ինչ-որ «պատահական» զուգադիպությամբ այդ ընդիմությունը ակտիվացել ու կուտակվել են Սյունիքում։
Ու նորից ինչ-որ «պատահական» զուգադիպությամբ նրանք դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնում էին Սյունիքը հանձնելու մասին։
Ու էլի ինչ-որ «պատահական» զուգադիպությամբ այդ ընդիմության առաջնորդներից մեկը այս օրերին գտնվում է Մոսկվայում, իսկ նրան հարող անձիք Սյունիքի ամենապայթյունավտանգ գոտում ճանապարհ են փակում։
Ու էլի ինչ-որ «պատահական զուգատիպությամբ» այդ ճանապարհ փակողներից մեկը ժամանակին դատապարտվել է Հոկտեմբերի 27-ի վկաներից մեկին սպանելու համար։