Ավստրալիա-ֆրանսիացի խոհարար Մանու Ֆեյլդելը բացատրել է, որ ձվածեղի պատրաստման մեջ մեծ սխալը չափազանց բարձր ջերմաստիճանն է: Նրա խոսքերը հրապարակել է Daily Star պորտալը:
«Եթե թավան շատ տաք լինի, ձվերը կայրվեն և փխրուն և թեթև լինելու փոխարեն, կունենան ռետինե կառուցվածք», – ասել է նա:
Խոհարարը խորհուրդ է տվել պատրաստի ուտեստին ավելացնել համեմունքներ: Նրա կարծիքով՝ ծովի աղը, պղպեղը և ձիթապտղի յուղը հիանալի կլինեն: