Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը պետք է ավարտվի՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Նա դա ասել է գազի ոլորտում առկա խնդրի պատճառով: Եվրոպայում աճում է պահանջարկը սեփական արտադրության կրճատման պայմաններում:
Գերմանիան նույնպես հրաժարվում է ածխից և ատոմակայաններից: Եվ հիմա էլ ավելի է սրվել ռուսական «կապույտ վառելիքի» պահանջարկը:
Ինչպես ասել է Գերմանիայի Սաքսոնիա դաշնային նահանգի վարչապետ Միխայել Կրեչմերը, Գերմանիան շահագրգռված է գազատարի ամենաարագ շահագործման մեջ:
Բացի այդ, ԳԴՀ էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը շեշտել է, որ 40 տարի շարունակ ԽՍՀՄ-ից, ապա Ռուսաստանից գազի արտահանումը Գերմանիա երբեք չի եղել քաղաքական զենք Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերություններում: