Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Այս ամենի տերերը եզրակացնում են, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն՝ փողով, գործով, շանտաժով. դրա համար էլ երկիրը ապակայունացնում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ներքաղաքական ի՞նչ շերտեր են պարունակում։ Պատահակա՞ն է արդյոք, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններին ընդառաջ։

Տեղի է  ունենում համախմբում՝ հեղափոխության շարունակության ու աջակից ուժերի միջև։ Ժողովուրդը կողմնորոշվում է, ինչի արդյունքում էլ ռևանշիստական ուժերը դառնում են մարգինալ։ Ենթադրում եմ, որ այդ ամենը կազմակերպվում է անհայրենիքների համար։ Իհարկե վատ է, որ հայ ազգը տրոհված է, բայց դժբախտաբար դա միշտ էլ հայ ժողովրդի մեջ եղել է՝ այնպես, ինչպես 1920 թվականին հայ բոլշևիկները։ Նրանք քծնեցին ռուսին՝ ռուսի հրամանով Հայաստանը հանձնեցին թուրքին, հետո ռուսները բոլորին կոտորեցին՝ այդ թվում Աղասի Խանջյանին։

Հավանաբար այս  ամեն ինչի տերերը եզրակացնում են, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն՝ փողով, գործով, շանտաժով, դրա համար էլ երկիրը ապակայունացնում են։ Եթե իմանային, որ Վազգեն վերջինից (Մանուկյանից)  հետո մյուսը հաջողություն կունենա՝ ի դեմս իրենց, չէին ապակայունացնի վիճակը։ Բայց տեսնում են, որ չի լինում։ Այս հեղափոխությունը փոխեց մարդկանց ինքնագիտակցությունը, անգամ ռուսուլմանին հայ է դարձնում, իսկ իրենք  մնում են իրենց ազդեցության գործակալական ցանցով։ Ակնհայտ է, որ և՛ Քոչարյան Ռոբերտը, և՛ Սերժ Սարգսյանը եղել են կոմսոմոլ.. Սերժ Սարգսյանը Կևորկովի ուղիղ աշխատակիցն էր՝ մի ապազգային, թրքացած հայ…Իսկ Քոչարյան Ռոբերտը աշխատել է Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսքարտուղար, ուրեմն եղել է նաև հավաքագրված։ Պարզ է, որ երկուսն էլ Ադրբեջանի հետ կապեր ունեն։

-Իսկ ինչո՞ւ իշխանություններն այս տարիների ընթացքում հետևություններ չարեցին ու թույլ տվեցին, որ իրավիճակն այսքան սրվի։

-Թուլությունը ամրություն չդարձավ, տեմպ չտվեցին։ Նայեք ԱՄՆ-ի օրինակին։ Երբ երկիրն անկայուն է՝ իշխանությունն իր արդյունավետությունը կտրուկ կորցնում է։ Հիշեք ԱՄՆ-ն աշնանը՝ Թրամփի ու Բայդենի բախման ժամանակ, ռուսներն ու թուրքերն օգտվեցին ու Արցախում այդ վիճակը ստեղծեցին։Եթե Բայդենը լիներ՝ նրանք ռիսկ չէին անի։Եթե անկայունությունն ազդում է ԱՄՆ-ում իշխանության արդյունավետության վրա, պատկերացրեք, թե այստեղ ինչ կլինի։ Խադարկովսկին գրեց, որ  Հայաստանում բոլոր հիմնարկներում ռուսական ազդեցության գործակալները վխտում են։ Սա իրենց ամենահաջողված տեղն է։ Բայց սա  ոչինչ չի նշանակում, հիմա պետք է առաջ գնանք։

-Ընտրությունները կկայանա՞ն ըստ Ձեզ։

-Չէի ցանկանա գնահատական հնչեցնել։ Բայց գնալ-չգնալու հարցը պետք է լուծվի ճշգրիտ հաշվարկով։ Եթե չի գնալու, երկրում պետք է մտցվի ռազմական դրություն։ Քոչարյան Ռոբերտը Սերժի փեսայի ու մնացածի հետ միասին պետք է մեկուսացվեն։ Բոլորի վրա քրեական հոդվածներ կան, ժողովուրդը դա կողջունի։Կապրենք կտեսնենք։ Բայց արտաքին ճնշումից չպետք է վախենանք։ Եթե նայենք արտաքին ճնշմանը, ապա անընդհատ գնում ենք դեպի անկում։Կհասնենք մի կետի, որից հետո վերադարձ հնարավոր չի լինի։ Եթե ցանկանան ամեն ինչի համար էլ կարող են հոդվածներ դնեն՝ նաև երկրում տևական անկայունություն առաջացնելու  մեղադրանք։ Դա ժողովրդավարության սահմանափակում չէ, ժողովրդավարության հաղթանակ է ռևանշի ուժերի հանդեպ։ Պետությունն արժեք ունի և դա պետք է բոլորը հասկանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում