Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Շուշի վերադառնալու ճանապարհը

Մայիսի 9-ի առիթով հայաստանյան սոցցանցերի տրամադրությունն ու բովանդակությունը հավելյալ ներկայացնելու և նկարագրելու կարիք թերևս չկա, միանգամայն հասկանալի պատճառով: Միևնույն ժամանակ, ակնառու էր գերիշողը՝ Շուշի, մենք դեռ վերադառնալու ենք, դու դեռ վերադառնալու ես:  Բարոյահոգեբանական մակարդակում դա շատ կարևոր շեշտադրում է, որը ներկայումս անկասկած բավականին զգայական և «հում» է, այն իմաստով, որ Շուշիի վերադարձը կամ վերադարձը Շուշի տեղի է ունենալու ոչ թե կրկնվող խոսքերի, այլ շատ կոնկրետ գործի և այդ իմաստով թերևս մեր նորագույն պատմության չկրկնվելու պայմանով: Ի՞նչ իմաստով չկրկնվելու: Բանն այն է, որ մենք Շուշի վերադառնալու համար նախ պետք է ՄՆԱՆՔ, հաստատուն մնանք Հայաստանի և Արցախի այն տարածքներում, որոնք գտնվում են մեր ձեռքում, բառի բուն և պատկերավոր իմաստով՝ որոնցում մեր ճակատագիրը և որոնց ճակատագիրը գտնվում է մեր ձեռքում:

Շուշի վերադառնալու համար մենք պետք է հաստատուն մնանք Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում, Արցախի, Հայաստանի գյուղերում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Երևանում: Ավելին, մենք ոչ միայն պետք է հաստատուն մնանք, մենք պետք է Շուշի վերադառնալու համար նախ վերադառնանք Հայաստան և Արցախ՝ արտերկրի այն քաղաքներից, ուր մեկնել ենք զանազան պատճառներից ելնելով, ուր մեկնել ենք աշխատանք գտնելու, հարստանալու կամ գոյություն պահպանելու, ուր փախել ենք՝ անարդարությունից կամ սոցիալական ծանր վիճակից: Եթե տեղի չունենա այդ մեծ վերադարձը, և եթե մենք չլուծենք ՄՆԱԼՈՒ մեծ հարցը, Շուշի վերադարձը կդառնա հերթականը, ինչպես վերադարձը Կարս, Անի, Վան, կամ պատմական հայրենիքի որևէ այլ կտոր: Ավելին, մենք այսօր չէինք ունենա Շուշի վերադարձի կամ Շուշիի վերադարձի ցավագին խնդիրը, եթե Շուշիի ազատագրումից և մեր պատմական հաղթանակից հետո ապրեինք ՄՆԱԼՈՒ, Հայաստան ու Արցախ վերադառնալու տրամաբանությամբ, եթե այդ հաղթանակից քառորդ դար անց Հայաստանի բնակչությունը ոչ թե իջներ անգամ 3 միլիոնի հոգեբանական շեմից, այլ հասներ 4 միլիոնի շեմին՝ գոնե, իսկ հաղթանակած ու ազատ Արցախում ապրեր ոչ թե 150 հազար, այլ նվազագույնը 300-400 հազար մարդ, ընդ որում ապրեր կենսագործունեության այնպիսի պայմաններում, որոնք օրինակելի կլինեին ընդհուպ միջազգային մակարդակում: Այդ ամենի փոխարեն, մենք հանգստացել ենք հաղթանակի վրա, իսկ որոշ մարդիկ բարեհաջող կապիտալիզացրել այդ հաղթանակը, դարձրել այն իրենց համար «անցաթուղթ» դեպի իշխանություն և բիզնես, վերածել կոռուպցիոն սխեմաներով պետության ռեսուրսը մսխող իրողությունների «կամուֆլյաժ»,  և «վերադարձել» Հայաստանը աշխարհի չափման «խորհրդային միջավայր», որովհետև այդ միջավայր էր վերադառնում նաև Ռուսաստանը:

Մենք վերադարձել ենք այդ միջավայր, դրանից բխող բոլոր հետևանքներով՝ տնտեսական, քաղաքական, ռազմա-քաղաքական, սոցիալ-հոգեբանական, մշակութային, ժողովրդագրական: Եվ այդ ամենի ցավագին գագաթնակետը դարձավ մեզ պարտադրված պատերազմը, որտեղ «խորհրդային», իմա՝ եվրասիական միջավայրը ոչ միայն որևէ կերպ չի պաշտպանել կամ աջակցել Հայաստանին, այլ հակառակը՝ արել է այդ ամենն Ադրբեջանի ուղղությամբ, գործակցելով նաև Թուրքիայի հետ, ինչպես Խորհրդային Ռուսաստանն էր անում դար առաջ, կնքելով Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը և դրանցով սակարկելով հայկական տարածքներն ու սուբյեկտությունը: Մենք պետք է վերադառնանք Հայաստան և Արցախ, որպեսզի կառուցվի Շուշի վերադարձի ճանապարհը, կամ որպեսզի կառուցենք ճանապարհը, որով վերադառնալու է Շուշին: Դա համառ աշխատանքի, հայության՝ համայն հայության ստեղծագործական ներուժն ու բազմազանությունը հայկական պետականության վերքաղաքական զարգացմանը ծառայեցնելու խնդիրն է, դա հայկական ինքնիշխանությունը համահայկական վերքաղաքական գաղափար դարձնելու խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում