Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվեց վերանայել Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների վարչության նախկին պետ Դավիթ Չակուայի գործը, ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
2006 թվականի մարտի 27-ին բանտի անկարգությունների ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար Չակուան դատապարտվել էր 3 տարի 9 ամիս ազատազրկման:
Թբիլիսի քաղաքային դատարանը հաստատել էր, որ Չակուան, բանտի ղեկավարության և հատուկ նշանակության ջոկատայինների հետ ծեծել և նվաստացրել է չորս բանտարկյալի, ինչը հրահրել է բանտային խռովության Թբիլիսիի Օրթաճալայի շրջանում հարևանությամբ գտնվող 2 բանտերում: Այն բռնությամբ ճնշվել էր մարտի 27-ի գիշերը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հատուկ գործողության հետևանքով սպանվել էր յոթ բանտարկյալ, 22-ը հոսպիտալացվել էր:
Դատապարտյալ Չակուան 2012 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: 2020 թվականին Գերմանիան մերժել էր նրան քաղապաստան տալւց ու արտահանձնել էր Վրաստանի իշխանություններին:
Չակուան նույնպես ներգրավված է 2012 թվականին բանտարկյալների խոշտանգումների գործով, սակայն այս գործով դատավճիռ դեռ չի կայացվել: