Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Գործ ունենք մաֆիոզ սկզբունքներով առաջնորդվող և իրականում կախյալ դատական համակարգի հետ

Օրերս ԱԺ հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում, սակայն հարկ համարեց պատասխանել իր ղեկավարած կառավարության հասցեին քննադատություններ հնչեցնողներին, թե իրենք տապալել են հեղափոխական օրակարգը, բարեփոխումներ չեն իրականացվել,  ձախողել են դատաիրավական բարեփոխումները: Մասնավորապես դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին խոսելիս վարչապետը որպես ամենամեծ ձեռքբերում համարեց քրեակատարողական հիմնարկների նախկինում առկա գերբեռնվածության թոթափմանը: Փաշինյանը հայտարարեց, որ վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա, իսկ դատապարտյալների թիվը հասել է պատմական նվազագույնը: <<Այո, մենք հեղափոխություն ենք իրականացրել նաև դատաիրավական ոլորտում: ՔԿՀ-ներում մարդիկ հերթով էին քնում, իսկ այսօր չկա նման խնդիր>,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա այս անգամ վարչապետը չբողոքեց: Ավելին, գրեթե հայտարարեց, որ  մենք ունենք անկախ դատական համակարգ և դրա ապացույցն այն է, որ ներկա դատական համակարգը, Փաշինյանի ձևակերպմամբ, «նեղում է իշխանությանը». «Երրորդ հանրապետության պատմության մեջ մշտապես դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, իսկ հիմա դատական համակարգը նեղել է իշխանությանը: Բա էլ հեղափոխությունը ինչպե՞ս է լինում: Ուզում էիք գայինք, հեղափոխություն անեինք ու դատական համակարգը շարունակեր նեղել ընդդիմության՞ը: եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից, դա չէր նշանակի, որ մենք հեղափոխություն ենք իրականացրել: Բա դա է անկախ դատական համակարգը, որ կարող է նեղի իշխանությանը: Բայց ես սա չեմ ասում, որ մեր դատական համակարգը ոգևորվի ու ավելի նեղի իշխանությանը»,-ժպիտով ասաց վարչապետը`հավելելով, որ դատաիրավական ոլորտում հսկայական փոփոխություններ են իրականացրել:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով շատ տխուր է, որ իշխանությունները բարեփոխումները, բարեփոխված դատական համակարգ ունենալը պատկերացնում են  ինչ որ մեկի վրա ճնշում գործադրելու դերակատարների փոփոխությամբ: Իրավապաշտպանի խոսքով դատական համակարգի կողմից իշխանությանը նեղելը բնավ անկախության ցուցիչ չէ.«Բարեփոխված դատական համակարգը որև է մեկից կախում չպետք է ունենար և պետք է մաքրված լիներ այն կեղտից, այն հանցագործ բդերակատարներից, ոորնցով որ հիվանդ է այդ համակարգը: Անկախ դատական համակարգի միակ ֆունկցիան արդարադատություն իրականացնելն է, այլ ոչ թե  ինչ-որ մեկին ճնշելը, կամ նեղելը չէ: Հիմա մեր իշխանությունները այսպիսով փորձում են արդարացումներ գտնել իրենց բարեփոխումները չանելու համար: Հետևաբար առաջիկա ընտրություններին ընտրողը պետք է շատ ուշադիր լինի, քանի որ այն արդարացումները, որոնք փորձում է այս իշխանությունը գտնել իր չարած բարեփոխումները արդարացնելու համար, մեզ տանում է անդունդ: Սա դեռ սկիզբն է: Եվ այն իշխանավորները, որոնք տեղի ունեցածը փորձում են բարեփոխում ներկաքյացնել կամ այլասերված պատկերացում ունեն բարեփոխումներ մասին, կամ  անկախ դատական համակարգը չգիտեն ինչ է: Այս իշխանությունների մոտ մի կարևոր բան փչացել է և դա այս ընտրություններին ընտրողի համար պետք է ցուցիչ լինել: Բայց ես նաև կոչ չեմ անում ընտրել նախկին հանցավոր ռեժիմին»,-ասաց տիկին Կարապետյանցը:

Իրավագետ Արտաշես Խալաթյանն էլ է նույն կարծիքին: Իշխանությանը, կամ որևէ մեկին «նեղելը» բնավ անկախ դատական համակարգ ունենալու ցուցիչ չէ: Նրա խոսքով`դատական համակարգի կողմից ինչ-որ մեկին նեղելու կամ չնեղելու գործառույթը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ է ընկած դատական համակարգի գործողությունների հիմքում: «Եթե  դատական համակարգը այդ գործողությունները իրականացնելիս առաջնորդվում է սահմանադրությամբ ու օրենքներով, ապա դա ժողովրդավարական երկրներին բնորոշ դատական համակարգ է և հիմքում ընկած է իրավունքի գերակայության սկզբունքը, իսկ եթե գործ ունենք դատական իշխանության հետ, որը ինքնանպատակ, որոշակի շահերիվց ելնելով, գործող իշխանությանը ընկալելով որպես քաղաքական օպոնենտ, նրա դեմ դատական ակտեր է կայացնում, ապա այդ դեպքում գործ ունենք մաֆիոզ սկզբունքներով առաջնորդվող և իրականում կախյալ  դատական համակարգի հետ, քանի որ այս դեպքում ակնհայտ է դառնում, որ դատական համակարգը իշխանության դեմ ակտեր է կայացնում ոչ այն պատճառով, որ այդ ակտերը հիմնավորված են կամ օրինական են, այլ այն պատճառով, որ կատարում է որոշակի շահառու խմբերի, այդ թվում  սեփական կորպորատիվ շահերից ելնելով է այդ դատական ակտերը կայացնում»,-ընդգծեց Խալաթյանը:

Իրավաբանի խոսքով`ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը սկսել է փոխել անգամ իր հռետորաբանությունը և իր տեսլականը դատական համակարգի զարգացման, առողջացման վերաբերյալ, քանի որ եթե իշխանությունը ընդուներ, որ ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներին ելնելով կիսատ է իրականացրել, կամ չի իրականացրել դատական համակարգի բարեփոխում, այդ պարագայում հնարավոր էր հույս ունենալ, որ վերընտրվելու պարագայում կամ գործընկեր քաղաքական ուժերի աջակցությամբ հնարավոր է իրականացնել այդ խոստումները: Բայց երբ քաղաքական  իշխանությունը նահանջում է իր որդեգրած սկզբունքներից, որոնք ամրագրված են եղել թավշյա  հեղափոխության ժամանակ.«Սա նշանակում է, որ իշխանությունը որդեգրել է  դատական համակարգում կոսմետիկ փոփոխություններ իրականացնելու  ճանապարհը և հույսը դրել է էֆոլուցիոն փոփոխության վրա, բայց այս երեք տարվա գործողությունները ցույց տվեցին, որ այդ ճանապարհը արդարացված չէ և վիրահատական միջամտությունը այլընտրանք չունի դատական համակարգում: Ցավալի է, որ իշխանությունը սկսել է կիրառել բոլորովին այլ հռետորաբանություն»,-եզրափակեց Արտաշեց Խալաթյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում